Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կրիտիկոս. — Այո՛։ Բայց ես երկար բարակ չպիտի խոսիմ կնոջ ուղեղին վրա, որ թե ծավալով և թե կշիռով չկրնար հավասարիլ առն ուղեղին, բնագետք կը հաստատեն զայս։ Լռությամբ պիտի անցնիմ նաև մարմնո ուժին, ըմբշամարտության և քաջության վրա, զոր արանց միայն տված է պատմությունն աննշան բացառությամբ գոնե ցարդ և որուն մեջ այրերն միշտ պիտի գերազանցեն կիներն, հավն միշտ տկար է աքաղաղեն, ինչպես ամեն էգերն արուներեն. այս նախապաշարումն և անիրավությունն ամեն կենդանիներու մեջ կը տեսնվի դժբախտաբար։ Չպիտի հարցնեմ, թե ինչու համար Տնտեսական գիտությունն և ուրիշ պատճառներ չեն ներեր առն տասնվեց տարեկան ամուսնանալ։ Չպիտի պատմեմ նաև այն չարիքներն որ կաղբերանան տարիքով հավասար եղող առն և կնոջ ամուսնութենե։ Այլ պիտի զրուցեմ, որ տիրող բարոյականն, որ դար մետքր կրնա նախապաշարում համարվիլ հարգվելու է, որպեսզի չտապալի ինչ որ օրենք դարձած է։ Օր պիտի գա, որ մեր հաստատել կարծած բարոյականն ալ պիտի կործանվի ուրիշե մը։ Ժամանակն է, որ կընե ամեն բան և ոչ թե Րիսա։ Ինչ որ բնական չէ, նախապաշարում է։ Թերևս օր պիտի գա, ուր մարդիկ սիրո խնդրո մեջ անասնոց պես պիտի վարվին, ուր պիտի պոռան թերևս, թե ինչ պարապ բան է եղեր կրոնասիրություն, ազգասիրություն, հայրենսւսիրություն և նույնիսկ մարդկություն բառերը, թերևս պիտի մեղադրեն և պիտի ծաղրեն զմեզ։ Բայց մենք հանցանք չունինք, եթե «Ազատվե՛ իգական սեռ և ազատվեցավ, դաստիարակվե՛ և դաստիարակվեցավ» կարելի ըլլար ամեն դժվարություններ կը վերնային մեջտեղեն։ Բարոյագիտութիւնն ալ մյուս գիտություններու պես տակավ տակավ պիտի զարգանա և ամենեն վերջը տիրող բարոյականն պիտի ըլլա ուղիղն և արդարն, ուստի, սպասելով ապագա բարոյականին, հնազանդինք տիրող բարուց օրինաց և լուսամիտ կարծյաց արձագանքն ըլլալու փափագով ուղղելու տեղ չծռենք։ Այր և կին ըստ մեր օրինաց, պարտավոր են միմյանց հավատարիմ մնալ, ուստի կընդունիմ Րիսային այն խոսքն թե Երկու վիճակակից անձանց հավատարմության նկատմամբ երկուստեք ընդունված պայմանադրության պատասխանա