Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվությունը կը պատկանի նույնչափ կնոջ, որչափ յուր ամուսնուն». սակայն չեմ կրնար ենթադրել իսկ, որ կիներն ալ սկսին անհավատարմության հանցանքին մեջ մտնել, որովհետև այրերն նույն հանցանքը կր գործեն։ Ծիծաղաշարժ կը լիներ, եթե խրատ տրվեր կնկան մը գինով ըլլալ ամեն գիշեր այն պատճառավ, թե էրիկն ամեն իրիկուն գինով կը դառնա տունը: Հարկ է մոլությունն բառնալու աշխատիլ, նույնիսկ պատիժով։ Սակայն օտարաց մեջ՝ պիտի ըսվի, առն անհավատարմությունն իբրև հանցանք չնկատվիր։ Օտարաց օրենքն ալ հարվածելու չէ առանց իմաստասիրելու պաաճառներն, որ ծնունդ տված են անոր։

Ծիծաղ. — Այտամ մասնավորի չխոսիր, այլ ընդհանուրի, ազգին չխոսիր, այլ մարդկության։

Կրիտիկոս. — Մարդկության չխոսիր, այլ ամեն կենդանիներու, որովհետև ինչպես ըսինք, այդ նախապաշարումներն կենդանյաց մեջ ալ կան և պիտի մնան հավիտյան։


ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

ԱՅՏԱՄ, ՐԻՍԱ, ԳԻՏՐԱՆ

ԱՅՏԱՄ

— Ճշմարտությունն երևան ելավ. Գիտրան հանցավոր չէ... Տերպոս ամեն բան խոստովանեցավ:


ՐԻՍԱ

— Ժամանակն՝ այն հրաշագործ բժիշկն, որ ամեն ախտ կը բուժե՝ պիտի դարմանե քուկինդ ևս, բայց դժբախտության սև դրոշմն ո՛վ երբեք կրնա ջնջել բոլորովին։

Հիրեքան վռնտվեցավ ամուսնական հարկեն ի պատիժ յուր չարագործությանց:

Կրիտիկոս. — Եվ շատ աղեկ եղավ, թեպետև սա մեղմա-ցուցիչ պարագաներ կը փնտրե Հիրեքային պատիժն խիստ գտնելու համար։