Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

ԱՅՏԱՄ ՐԻՍԱ

ԱՅՏԱՄ

— Գիտրանս եկավ, իմս է վերջապես:

Կրիտիկոս. — Քիչ մ՚առաջ չէիր ուզեր, տիկին, կերևի որ Գիտրանա կնկան և զավակին մահն հացիդ եղ քսեց։


ԱՅՏԱՄ

— Օր մի քարափանց վրա նստած էի, կը նայեի ծովուն, կարծես թե հուսո ալիքներ կը թավալեր։

Կրիտիկոս. — Ես կը կարծեմ, թե այդ ալիքներն ջրո ալիքներ էին և ոչ թե հուսո։ Այս հույսեն շատ բան կը շինեն մեր գրագետներն, հույսն մեր գրականության պատինջանն է, քիչ մը հով փլելուն պես հուսո զեփյուռ կը շինվի. գեղեցիկ աղջիկ մը տեսա՛ր, ահա քեզի հուսո հրեշտակ մը, վարդի թփի մը քով նստե և ահա հուսո կոկոնն կը փթթի, երկինք նայե և ահա հուսո աստղ կը շողա, ո՛ր մեկն ըսեմ, բավական է, որ կտոր մը հույս ունենաս, վրան քիչ մը միս ջարդե և ահա հուսո սիլքմե մը կը գտնես առջևդ, հույսը քիչ մը ճզմե, վրան ալ պանիր մանրե, դիր խորոված միս և ահա համեղ հուսո Քյունքյար պեյենտի մը կ՚ուտես։


ԱՅՏԱՄ

— Կը նայեի ուրեմն չորս կողմ... երբ հանկարծ տեսա զԳիտրան, որ թևարձակ դեպի ինձ կը սուրար, ճիչ մ’արձակեցի, աչերս աղոտացան, կարծեցի թե ուրախությունը զիս պիտի սպաններ։

«Այտամ, Այտա՛մ, ըսավ, դո՛ւ ես ստուգապես, աչքերս չեն խաբեր զիս, խոսե՛, որ ձայնդ լսեմ»։ Գիտրան, պատասխանեցի, երջանկությունս կը ճնշե զիս...

Վկա՛ ըլլա երկինք, գոչեց Գիտրան, որ եթե երբեք այդ իժաբարո կինը ձերբակալեմ, ես անձամբ յուր բախտը պիտի վճռեմ, նույնիսկ վրեժս կյանքովս փոխարինելով։ Արյան շի-