Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻՆԵՏԱՆ ՄԸ ՄԵՋ

— Քալիսբերա:

— Քալիսասբերա քիրիե, օրիսթե։

— Թի՞ մեզե էխիս։

— էխո փսարաքի:

— Յոմսի թին անպուլանմու։

— Մալիսթա, քաթիսեդե:

— էյ, նե՞ վար, նե յոք, պագալըմ։

— Սաղլըղընըզ:

— Մեզեն էյի մի տիր։

— Ալեա։ Տենիզտեն սիմտի ձըգմըս թազե թազե քավուրմուսում:

— Պիր ազ էքմեք յոլլա:

— Ալեսթա:

— Կը մտածես կոր, բարեկամ։

— Չմտմտալու ի՞նչ կա։

— Եկուր քեզի րախի մը տամ, աս իրիկուն մերախլամըշ ես եղեր։

— Աղբար, աչքի լուս թափե մինչև իրիկուն աշխատե ու ճեպդ փարա մը չըլլա։

— Ողջություն ըլլա, ատամ, շատ մտմտալն աղեկ բան չէ, կըսեբ մամս, ես ալ կը նայիմ կոր քի մամս հախ ունի եղեր, տյո՞ւզ կը խմես, չէ նե մասթիքա։

— Չմտմտանք ամմա, իրիկվան հաց պետք է։

— Ողջություն ըլլա տե, ամեն բանին հազմի խոլայ է, մասթիքա՞ կը խմես չէ նե տյուզ։

— Անանկը չէ, երեկ մարդուն մեկը անոթութենե անդիի աշխարհ գացեր է։

— Ինչ Կըլլա երթալով, ողջություն ըլլա, տյո՞ւզ չէ նե մասթիքա։

— Տյուզ կը խմեմ։

— Հրամմեցեք։

— Կենդանություն։

— Անուշ։

— Տեսնանք, կրնանք վերեսիե առնել այս գիշեր հացն։