Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հոգ մի՛ ըներ, կառնես, չառնես նե ալ մերախ մըներ, ողջություն ըլլա։ Հատ մ՝ալ կը խմե՛ս։

— Տուր նայինք։

— Ձեր կենացը։

— Անուշ։ Ատամ մեռնինք պիտի։

— Աս իրիկուն խմելու հիչ իշտահ չունեի, աղեկ եղավ, որ քեզի տեսա ու քիչ մը ֆերահլամիշ եղա։

— Ողջություն ըլլա, աղբար, հացագործին խերն եմ անիծեր։

— Շիշեի թազելե:

— Ալեսթա:

— Չունքի էֆենտիմ, շատ մտմտուքեն վերեմ կ՝ըլլա եղեր մարդս. ատոր համար կ՚ըսեմ քի, խահր ընելը մախպուլ բան մը չէ, ողջություն ըլլա տե, խմենք։

— Ողջ ըլլաս, դուն չըլլայիր նե հալս խարապ էր այս գիշեր։

— Հողդ պիլե չըլլա, հարուստները մենե ավելի պարտք ունին, կը վախնա՞ն կոր, կը մտմտա՞ն կոր, որ մենք մտմտանք։

— Աղեկ ըսիր, շատ աղեկ խոսեցար, մեղի պես խենթերն են, որ պարտքեն կը վախնան, պորճ իյիտին քամչըսը:

— Անանկ է, յա:

— Մեյ-մեկ շիշե տահա խմե՞նք։

— Հայ, հայ։

— Եկուր ճակատդ պագնեմ, սեպե քի այս գիշեր ինձի ծովեն քաշեցիր դուրս հանեցիր. ամա ի՞նչ աղվոր խոսեցար գիտե՞ս, հարուստները կը վախնա՞ն կոր պարտքեն, որ ես այսչափ կը դողամ կոր, պարտք ունիմ նե՝ առնելիք ալ ունիմ. ֆարզ ընենք, որ առնելիք չունիմ, ինչ կըլլա եղեր։

— Քուկիդ կին մտմտալդ տղայություն է, աղբար։

— Իրավ տղայություն, շատ տղա եմ եղեր, շնորհակալ եմ աղբար, մնաք բարով։

— Երթաք բարով, ֆուրունեն հաց չի տա նե՝ մերաք մըներ, ողջություն ըլլա։