Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՆ ՄԸ ՄԵՋ

— Քա աղջիկ, եկուր կտոր մը յարտըմ ըրե, թեքնեին տակը հալե ինկա։

— Ես վերը կը ժողվըտեմ կոր։

— Ժողվտուքիդ նալլեդ, ի՞նչ է քի չլմննար կոր։

— Տոլապները կը շտկեմ կոր։

— Մահվան դողերու գաս հեմեն, ախճիկ, ճղիկ-ճղիկ կոտրտիս։

— Ամեն իմիր ասանկ կը պոռաս, ձանդ աշխարհ կը պռնե, թերմաշ մնալիքները տահա չլմնցավ։

— Հա՞լ ունիմ լմնցնելիք. կես գիշերեն պերի է ելեր եմ օճախը վառեր եմ։

— Մեկ պանը ինքիրենդ չես կրնար ընել, աշխարհք ալ գլխուդ թոփ ընել կը նայիս։

— Վայ կլխուդ, մորդ յարտախ ըլլաս պարի, չոր լախրտը մը ունիս, ամա հիմակվան ախճիկներն ասանկ են, կրող կարդացող եք։ Յումուրճախներու գաս, օհարսակներ եղավ, տահա լաթերը կը թրջեմ... սա չարշաֆները չիթիլեմիշ ըրե։

— Հա ասոնք մաշեր են խայրի, ասոնց չիթիլեմիշ ըլլալիք հալը մնացե՞ր է։

— Մեղա, սյուսլի ըլլա տեյի պասա քոլա, ությու, չմաշի ինչ պիտի ըլլա։

— Ան անկե չէ զաթը... ծախածը ի՞նչ պիտի ըլլա։

— Սըվոնք տար պախճան փռե։

— Ես աս խըլըխովս պախճան չեմ երթար։

— Նա, վայ կլխուդ զեհեր նշանածդ կայներ է։

— Սանկ կեցիր, վազ անցա քուկին ընելիք յարտըմեդ։


ԲԱՐՁՐ ԴԱՍՈԻ ՄԵՋ

Պոնժուր, մոսեո Քարլո։

Պոնժուր, մուշու։