Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փիղ — Գիշակեր կենդանիներու պես ապրելու համար անոնց պես սիրտ, արիություն և դյուցազնություն ունենալու է, մինչդեռ այս միջատներն ամեն օր, ամեն տեղ, մանավանդ փողոցներու մեջ ոտնակոխ կըլլան ոտից ամաններու տակ։


Ա. Պատգամավոր — (Առ դռնապանն) Այսուամենայնիվ մեր գոյությունն պահած ենք և շարունակ աշխատած մեր տեսակն աճեցնելու և, բազմացնելու, մեր մեջ կին մը չորս ամսվան մեջ յոթը հազար հավկիթ կածե և կարծեմ տկարութեան նշան չէ այս երևույթը։


Բ. Պատգամավոր — (Առ դռնապանն) Եթե քաջալերություն գտնենք՝ կրնանք մեր կիներուն տասնևչորս հազար հավ ածել տալ, սակայն ցավալի է, որ այս կետն բնավ ուշադրության չառնվիր, անոր դյուցազնական նշանակությունն կը կորսվի և աշխարհիս ամենեն դյուրին մեկ բանը կը կարծվի։


Մեղու — Շատ ծիծաղելի է արդարև մրջյուններուն այս պահանջումն, կարծես թե ընկերություններ կազմելով մեղր շինած են։


Ա. Պատգամավոր — (Առ դռնապանն) Ո՞վ մեզի չափ ընկերություններ կազմած է։


Բ. Պատգամավոր — (Առ դռնապանն) Մանավանդ ո՞վ մեզի չափ ընկերություններ կործանած է, նորեն շինած է և վերստին քանդած է. ըսել է թե ընկերություններուն օգուտն ճանչցողներեն ենք։


Շերամ — Ասանկ առաջարկություն մը բերելու համար դռնե մետաքսի նման բան մը պատրաստել գիտնային։


Ա. Պատգամավոր — (Առ դռնապանն) Մեր հնությունն բնավ կարևորություն չունի՞։


Սոխակ — Գոնե գեղեցիկ ձայն մունենային։


Սիրամարգ — Գոնե գեղեցկություն Չունենային։


Ձայներ — Ծիծաղի քվե, ծիծաղի քվե...


Ա. Պատգամավոր.. — (Առ դռնապանն) Մեր գոյությունն պահած ենք...։ Ի՞նչ կըլլա եթե սոխակն մեզի համար երգե քիչ մը, մեղուն մեղր տա մեզ, փիղն իր ուժովն օգնե...


Ձայներ — Ծաղու քվե... քվե։