Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամուրջ. — Շաղկապ մը որ երկու եզրերու մեջտեղը կը դրվի:

Լրագիր. — Շատախոս կնիկ մը, տեսածն ու լսածն անոր ասոր կը պատմե։

Կնաթողություն. — Քվեից առավելությամբամ ուսնության Կողովին իսպառ լուծվիլը:

Մակբայ. — Բային գլխարկը։

Այցետոմս. — Հատուկ անուններուն այցելությունը։

Աթոռ.— Չորքոտանի մը, որ վրան նստել կուտա բայց չքալեր. և ուսկից իյնողը մեյ մալ չկրնար վրան հեծնել։

Խիղճ. — Յուրաքանչյուրին հուշարարը։

Հավասարություն. — Բան մը՝ որ մարտիննին՝ գիշերվան և ցերեկին մեջ կը գտնվի։

Գովեստ. — Քերական մը՝ որով կարդալ կը սորվեցնեն հարուստներու։

Կնիք. — Կնիկին հակառակը, ինչ որ չկրնար պահել մեկը մյուսը կը պահե։

Դերանուն. — Անունին փոխանորդը։

Հիվանդություն. — Մեկենաս բժշկական գիտության։

Արձագանք.— 1. Հայելի ձայնի, 2. Երեսփոխան մը, որ կըսե, նախորդիս ըսածը կը կրկնեմ։

Խնամություն.— Գրավ մը որուն մեջ աղջիկը տվող է որ միշտ յատես կըսե:

Հովանոց. — Առ ձեռն վրան։

Սիրահարություն. — Սերք Օլենտորֆի դրությամբ։

Սնանկություն.— Առևտրական վիճակահանության մեջ ամենեն շատ վաստակող թիվը։

Աղքատություն. — Ապահովական ընկերություն գողությանց դեմ։