Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԻՑ ԿԱՃԱՌԻՆ ՄԵՋ

Աստվածներու երեսփոխանական ժողովին մեջ չորս կուսակցությունք կը գտնվին այսօր։

Այս կուսակցությանց առաջինն կը փափագի, որ ազգին վնասակար նկատվին այն ամեն ներքին համոզումներն, որ ուրիշ կուսակցութենե մը կարտահայտվին։

Երկրորդն պաշտոն ունի բնավ չընդունելու առաջնույն կարծիքներն և զանոնք մերժել յուր բոլոր ուժովն, իբրև. ազգին տունը քանդող գաղափարներ։

Երրորդն քիչ մալ առաջ երթալով, համամիտ չգտնվիր ոչ առաջնույն և ո՛չ երկրորդին կարծյաց, զորս միահամուռ կը դատապարտե իբր արդյունք անձնական կրից և շահուց։ Այս կուսակցությունն միշտ ձեռնպահ կը գտնվի ամեն քվեարկության մեջ։

Իսկ չորրորդն, ավելի հառաջ երթալով, միշտ ցավ կը հայտնե այս երեք կուսակցությանց ընթացքին վրա, զոր խիստ վտանգավոր կը դատե ազգային գործոց։ Այս կուսակցությունն միշտ կը բողոքե։

Չմոռնանք հոս հիշել, թե այս կուսակցությունք, ըստ յուրյանց խոստովանության, կը խորհին, կը խոսին և կը վիճաբանին նպատակ ունենալով իրենց միայն և մի միայն ազգին շահն, որ բերնե բերան կը հափշտակվի:

Առաջին կուսակցության անդամներեն մին բեմն ելնելուն պես սույն կուսակցության պատկանող անդամոց դեմքին վրա անմիջապես կը տեսնվի գոհունակության և հավանության նշաններ այն կարծյաց նկատմամբ, զոր ատենախոսն կը պտտրաստվի հայտնելու: Ասոր հտկառակ տժգոհության և