Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկայնամիտ. — Անհոգ։

Երկասիրություն. — Թուղթի կտորներ, որոց մեջ նպարավաճառներն պանիր կը փաթտեն։

Երկդիմի. — Ազնիվ, քաղաքավար։

Երկվորյակ. — Երկու հատոր մեկ տեղ հրատարակված։

Երկչոտ. — Այն, որ դրամ չունի։

Զարթնուլ. — Պզտիկ հարություն մառնել։

Զգեստ. — Ածական՝ մոր մարդուս վրա դրվելով՝ անոր որպիսությունն կը ցուցնե։

Զեղչել. — Ազգային պաշտոնեից ամսականաց վրա կը խոնարհի այս բայն։

Զղջալ. — Մեկու մը բարիք ընելեն ետքը մեր զգացածը։

Զմուռս. — Գործնական շողոքորթություն։

Զոհ. — «Ինքզինքս զոհ կուտամ» ըսելով է, որ կը հաջողի մարդ ուրիշները զոհել։

Զրկանք. — Իրավունք է, երբ հարուստի կողմե ի գործ կը ղրվի:

Զրույց. — Ականջ մի՛ կախեր։

Զրպարտություն. — Խմբագրաց գրասենյակներու մեջ շատ կը գտնվի։

էշ. — Օրինակ խոնարհության և համբերության, որմե ամեն մարդ հատ մունենալու է յուր սենյակին մեջ։

Ըղձալի. — Ինչ որ ուրիշներն ունին։

Ըմպելի. — Բաժակ գովեստիդ։

Ընդ. — Նախդիր, մոր մեր պաշտոնեից ոմանց պես ամեն բանի մեջ կը մտնե։

Ընդարձակ. — Գողության ասպարեզը։

Ընդունելի. — Մեր հրամանին վճարելի փոխանակագիրներ։

Ընդօրինակել. — Գրագիտաց ոմանց հեղինակելը։

Ընթերցարան. — Գրասենյակ, մուր նարտ և թուղթ կը խաղան։

Ընծա. — Կը տրվի՝ փոխարեն բան մը ձեռք բերելու համար։

Ընկեր. — Անթիվ, երբ դրամ, ոսկի ունիս։

Թեթևություն. — Բարձրանալու տրամադրություն։

Թոթովել. — Մեկ խոսքը հազար անգամ կրկնել։