Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հավատափոխություն. — Խղճի գաղթականություն։

Հիմնադիր. — Այն, որ հիմնահատակ կ՚ընե։

Հյուրասեր. — Այն, որ հյուրեն օգտվիլ կ՚աշխատի։

Ճամարտակություն. — Նոր և դյուրին արհեստ մը ստակ վաստկելու համար։

Մաճ. — Մշակին գրչակալն։

Մամոնա. — Անիրւավ քեզի...

Մայրապետ. — Մայր շատ մայրերու։

Մարդավարութեան. — Սրտիդ հակառակ վարվիլ։

Մարդատյաց. — Մոլի մ՚որ միշտ սրտեն կը խոսի։

Մարմին. — Բժիշկներու ստացվածքը։

Մեղք. — Տուգանքը վճարե՛ և կը խալսիս։

Միջնորդ. — Երրորդն է, որ կը շահի միշտ։

Մրդանակ. — Ինչ որ ակարներու կը տրվի ի քաջալերություն...

Համառություն. — Ո՞րքան դժվար է սխալն խոստովանիլն։

Հույս. — Եթե ուրիշներն խաբելու մեջ դժվարություններ կը տեսնենք՝ ինչո՞ւ ինքզինքնիս չխաբենք։

Նվաստ. — Աղերասգիրներու տակ կը գտնվի միայն, և այն ալ ծառայի մը հետ։

Նվաստաթյուն. — Ո՞վ կ՝ընդունի։

Նպատակ. — Միշտ ուրիշներն են, որ կը հասնին մեր նպատակին։

Նսեմ. — Գրագիտաց ոմանց գրությանց համար կը գործածվի։

Շահ. — Զմեզ շարժող շոգին։

Շահադետ. — Ընդհանուրին շահուց պաշտպան։

Շաղփաղփանք. — Ինչ գեղեցիկ կերպով տրամաբանեց և խնդիրն պարզեց։

Շատանալ. — Ավելին վայելելու հույսը կտրել։

Շնական. — Առաքինությունն խենդեցած։

Շողոմարար. — Ժամանակիս պահանջմանց համաձայն վարվող։

Շուկա. — Սուտերու գործարան։

Շրջաբերական. — Բարեհաճեցե՛ք ինձի գործ տալ։