Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Բազմամյա փորձերը կը հաստատեն բարեբախտաբար՝ թե մարդոց վրա տիրապետող զանազան մոլություններն, այսինքն բարոյական ախտերն ջնջելու համար շատ անզոր եղած են կծու երգիծանքներն, գեղեցկահյուս կատակերգություններն և բարոյական ատենաբանություններն, որք՝ բարոյական հիվանդությանց բարձման նպաստելու տեղ անոնց ծավալմանը ծառայած են։ Արծաթասերն, Ագահն կատակերգությունն տեսնելեն անմիջապես ետքը, դարբնի մը կը դիմե յուր արկղին կղպանք մալ ավելցնելու համար, և կեղծավորն Թարթյուֆեն նոր դասեր կ՛ուսանի կանանց հպելի ըլլալու համար։ Շողոքորթության վրայոք ատենաբանության մունկընդիր շողոքորթն կը դատապարտե ատենաբանն իբրև անքաղաքավար, և անմիջապես կերթա մեծատուններու սեղանեն համադամ կերակուրներով յուր փորն բեռնավորելու։ Ապաքեն ժամանակն եկած է, կարծենք, ընդունելու սա ճշմարտությունը, թե բարոյական ախտերու բժշկությունն վերաբերություն չունի գրականության հետ, և թե գրականությունն երբ բնախոսության և բժշկության աթոռին վրա կը նստի, չկրնար տարբեր արդյունքներ հառաջ բերել։

Ի՞նչ պիտի լիներ, սիրելի ընթերցող, եթե օրինակի համար, մեկու մորովայնի պնդությունն անցնելու նպատակավ կատակերգություն մը գրեի, այդ կատակերգության մեջ նշավակեի որովայնապինդն և հասարակաց ծիծաղն շարժեի անոր վրա, զգուշացնելու համար հասարակությունն որովայնի պնդություն ունենալե. կամ մուսաներն վերուստ ի վար իջեցունեի և անոնց խորհրդակցությամբ ու աջակցությամբ տաղեր