Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հյուրն. — Զեզմե գողցա, բայց մի՛ կարծեք, թե այս անարգանաց վրեժը չպիտի լուծեմ։ Մնաք բարով։

Իպոպտոս. — Կարծեմ թե վիրավորվեցաք։ Ես չըսի՝ թաշկինակս գողցաք, այլ ըսի՝ թե իմիններուս կը նմանի։ Կարելի չէ՞ որ սխալմամբ ձերն կարծելով իմ թաշկինակս առնեք և ձեր գրպանը դնեք, ինչո՞ւ կւ փրփրիք շուտ մը և սպառնալիք կ՝ընեք ինձի, չկան անանկ մարդիկ, որ հանուն բարեկամության տունդ կուգան և ինչ որ գտնեն կ՚առնեն կը տանին։ Դուք անոնցմե չեք և կը խոստովանիմ, թե խիստ պատվավոր և ազնվական մարդ մ՝եք, մի՛ աճապարեր, նստեցե՛ք, ձեզի պես բարեկամներն խունկով մոմով կը փնտրեմ, դեռ երեկ տեղ մը ձեր վրա գովեստներ կարդացի։ Բայց իմ խնդիրս անձի խնդիր չէ, այլ սկզբունքի խնդիր։ Եվ ինչ ունիմ արդեն, ոչինչ․ ինչպես կը տեսներ, քանի մաթոռ և բազմոց և քանի մը կտոր կաթսա։ Արդարև առաջ ունեի արծաթեղեններ, բայց ամենն ալ ծախեցի և ստակն ալ հատցուցի։ Ուստի անտեղի է կարծել, որ ես արծաթեղեն ունենամ, և իմ վրա ասանկ կարծիք ունեցողն բացարձակ կերպով ինձի թշնամի կը համարիմ։

Հյուրն. — Ի՞նչ փույթ ինձ, թե դուք արծաթեղեն ունիք կամ չունիք։

Իպոպտոս. — Ունիք կամ չունիք չէ, չունիմ, չունիմ․․․ և եթե չեք հավատար՝ պատրաստ եմ վկաներով հաստատել, թե չունիմ։ Կը խնդրեմ, դուք ալ, երբ առիթն ներկայանա, ծանուցե՛ք ձեր բարեկամաց, թե Իպոպտոսն աղքատացած էք սնանկացած է, քիչ ժամանակեն ավուր հացի պիտի կարոտի, և ձեռք բանալով պիտի մուրա եկեղեցյաց դռներու քով։ Կաղաչեմ, այսպես ըսեր ձեր դեմն ելնողին։

Հյուրն ձանձրույթ կ՝զգա և դռնեն դուրս կելնե հակառակ թախանձանաց Եպոպտոսին, որ անոր ետևեն կը պոռա․

— Եթե այդպես չըսես քու բարեկամաց՝ զավակացդ խերը չտեսնես։

Եվ կերթա դարաններն, սնտուկներն, պահարաններն քննելու, ինչպես նաև սպասավորն համոզելու, թե արծաթեղեն չունի բնավ։

Եթե Իպոպտոսն մոտեն ճանաչել կուզես, օր մը գնա իրմե