Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆրանսերեն հայերեն բառարան ուզե։ Որու տղան ես, ո՞ւր ծնած ես, ո՞ր դպրոցին մեջ ուսում առած ես, ի՞նչ գործ կընես, գործերդ ի՞նչ վիճակի մեջ են, շատ պատրաստ դրամ ո՞ւնիս, ի՞նչ բանի համար բառարան կուզես, ինչո՞ւ համար բառարան կուզես, ինչո՞ւ համար բառարան մը չես առներ գրավաճառե մը, ինչ բառ պիտի նայիս, ի՞նչեն գիտես, ո՞վ ըսած է քեզ թե Խպոպսաս ֆրանսերենե հայերեն բառարան ունի. այս և ասոնց նման հազար հարցումներեն ետքը կը հայտնե քեզ, թե բառարան չունի։ Բնականաբար քիչ մը նստելեն վերջը կելնես քովեն։ Ներս կը կանչե զքեզ և կըսե. «Մի կարծեր թե ունեի և չտվի, այլ հավատա՛, որ չունիմ, և եթե ունենայի՝ կը հանեի անմիջապես կուտայի, ուստի կը խնդրեմ, որ չվշտանաս»։ Այս հայտարարության վրա բարևես զինքն և դուրս կելնես։ Վերստին կը կանչե զքեզ, և կըսե՝ թե բնավ չես նմանիր այն անծին, որուն տղան ես, և թե զքեզ քիչ մավելի բարձրահասակ կը կարծեր։ Հետո ստորագրություն մը կառնե քեզմե երկու ժամեն ետ դարձնելու համար բառարանն, զոր փոխ կուտա քեզ իմացնելով, թե բառարանն իրենը չէ, այլ ուրիշի մէ և թե երկու ժամեն վերջը բերելու է զայն առանց մեջեն թերթ մը փրցնելու։ Սենյակեն կելնես և հազիվ քառորդ մը կանցնի և ահա Իպոպտոսն կը պոռա. «Երկու ժամեն պիտի բերեր, չորս ժամ եղավ և տակավին չբերավ» և սպասավորն կը ղրկե, որ բառարանն ուզե։

Ժողովո մը մեջ ամենեն ավելի անկեղծ և անաչառ անդամներեն մին երբ առաջարկություն մը ներկայացնե և զայն ընդունել տա՝ մատնիչ, դավաճան մէ հաչս Իպոպտոսի: Վա՜խ, կափսոսա, կորսվեցան ամենեն նվիրական իրավունքները։ Ոևէ կուսակցության չհարիր բնավ. իրեն համար ամենքն ալ ազգը տապալելու նպատակավ կը խոսին ի Նպաստ իրենց անձնական շահոց։

Եպոպտոս երբ եկեղեցի երթա և մոմ վառե, պատկերին առջևեն չհեռանար մինչև որ յուր մոմն չսպառի, և երբ տաճարեն ներս մտնե՝ ոտքի ամաններն ալ հետը կառնե և քովը կը պահե։

Իպոպտոս ամուսնանալ կուզե։ Հազար ու մեկ աղջիկ կը