Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հովանոցս կարագս... գիտեք որ առավոտուն նախաճաշս ընելուս պես կոշիկներս կը հագնիմ, հովանոցս կառնեմ և կերթամ, ինչո՞ւ, չեք տեսներ գործս... Թորո՛ս, կը քնանա՞ս դեռ, անպիտան, իցիվ թե բնավ չարթննայիր․․․ կես օր եղավ, ծույլ, գիշերները դար մեն...» ոչ ոք կը ներկայանա։ Սթենոկարգ ձայնն ավելի կը բարձրացնե և ձեռքի գավազանով սեղանին վրա զարնելով այնպիսի աղաղակ մը կը փրցունե, որ տան մեջ ամենքն կարթննան, դրացիներն ալ։ Սպասավորն կես քուն կես արթուն կը հասնի։ Սթենոկարդ մեծ ձայնով կը շարունակե յուր բարկությունը։

— Դո՛ւրս, դո՛ւրս, դեմս ելնելու երե՞ս ունիս տակավին. եթե ես քու տեղդ ըլլայի՝ ամոթես ծակ մը պիտի մտնեի և չպիտի երևեի բնավ։ Չորս ժամե հետե շարունակ զքեզ կանչելով թոքերս փճացան, շունչս սպառեցավ, ձայնս մարեցավ, հատա, լմնցա. այսուհետև ալ պետք չունիմ քեզի, գնա՛, քեզի համար ուրիշ տեր մը փնտրելու, ուրիշ տուն մը գտնելու... ինչո՞ւ ցցվեր կայներ ես դեմս, գնա՛, կըսեմ, գնա՛...։ Սպասավորն դուրս կ’ելնե։

Ո՞ւր կերթաս, աներես, ո՞վ ըսավ քեզի, որ երթաս...

Սպասավորը ներս կը մտնե։

— Դարձյալ չբերի՞ր նախաճաշս, կոշիկներս և հովանոցս, դուրս կորսվե՛, անպիտա՛ն։

Սպասավորն դուրս կ՝ելնե՛։

— Հոս եկուր։

Սպասավորն կը մտնե քթին տակեն խնդալով։

— Ինչո՞ւ կը խնդաս։

— Ոչինչ, խնդալս եկավ։

— Ինչո՞ւ համար խնդալդ եկավ։

— Միտքս բան մ՝ինկավ, անոր համար խնդացի։

— Ես ալ կ՝ուզեմ իմանալ այդ բանն, որ միտքդ ինկավ և անոր համար խնդացիր

— Մոռցա։

— Մոռցա՞ր.․․ հիմա, հիմա, շուտ, անմիջապես անպատճառ, ժողվե լաթերդ և տունես դուրս ելիր — կը հրե սպասավորն։

— Ինչ պատահեցավ նորեն, կը պոռա տիկինն վերի սան-