Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Վստահելով Ձեր ծանուցյալ բարեսրտութեան, որուն փորձերն հաճախ կուտաք, կը համարձակիմ ներկայիվս դիմել Ձեր մեծապատվության աղաչելու համար, որ Ձեր սովորական ազնվությամբ և մարդասիրությամբ, որով կը փայլիր։

Ձեր ընտանյաց մեջ՝ բարեհաճիք որբևա րիս...»

Սթենոկարդ նամակն գետինը նետելով կնկան կը դառնա և

— Ի՞նչ կուզես, տիկին, կըսե։

— Պիտի աղաչեի որ...

— Ի՞նչ պիտի աղաչես, ըսե, շուտ։

— Պիտի խնդրեի որ...

— Տեր Աստված, տեր մեղա, չըսե՞ս խնդրելիքդ...

— Պիտի ըս...

— Ըսե՛... ինչ ավելորդ և փցուն անպիտանություններ են ասոնք. «Պիտի աղաչեի որ, պիտի խնդրեի որ», (գետնեն նամակը առնելով և կարդալով) վստահելով ձեր ծանուցյալ բարեսրտութեան եղեր, որուն փորձերն հաճախ կուտաք եղեր, կը համարձակիմ եղեր, ներկայիվս դիմել ձեր մեծապատվության եղեր, աղաչելու համար որ ձեր սովորական ազնվութչամբ և մարդասիրութեամբ եղեր, որով կը փայլիք ձեր ընտանյաց մեջ եղեր, բարեհաճիք եղեր, որբևայրիս եղեր, ասանկ շատախոսություններ մտիկ ընելու ժամանակ չունիմ, տիկին, չունիմ, չունիմ, (պոռալով) չունիմ. ըսե պարզապես, ի՛նչ կ՛ուզէս, էրիկ կ՛ուզե՞ս։

Կինն կը կարմրի։

— Ի՞նչ գիտնամ հապա։ Ստակ կուզես ուրեմն։

— Ոչ։

— Ստա՞կ պիտի տաս։

— Ոչ. պիտ...

— Բայց ես քեզի հետ ժամավաճառ ըլլալու ատեն չունիմ, ես զբաղած մարդ մեմ. ամեն րոպե ստիպողական գործեր ունիմ, հազար ու մեկ տեսակ բաներ ունիմ կատարելու, գրեր ունիմ գրելու, ապրանքներ ունիմ վաճառելու, ապրանքներ ունիմ դնելու, փոխանակագիրներ պիտի ընդունիմ, փոխանակագիրներ պիտի քաշեմ, ստակ պիտի հավաքեմ, ոսկի պիտի տամ, մաքսատուն պիտի երթամ, դրամատուն պիտի հանդիպիմ, վաճառականներ ունիմ տեսնելու, բոլոր այս գոր-