Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մընեմ, այս ծախքերը չեմ կրնար տանիլ ես, այս ծախքերուն չեմ կրնար դիմանալ ես, այս ծախքերեն կործանեցա ես, այս ծախքերով հալեցա, մաշեցա ես, այս ծախքերուն տակ ալ գլուխ չեմ կրնար վերցնել ես, ալ դիմանալու կարողություն չունիմ, եթե գործերն այսպես շարունակեն՝ քիչ ժամանակեն ափ պիտի բանանք, պիտի մուրանք։ Ահա ձեզի այս օրեն կ՝իմացնեմ, որպեսզի ըստ այնմ վարվիք։ Այսօր փող մը չկրցա շահիլ, ասդին վազեցի, անդին վազեցի, արյուն քրտինք թափեցի, լեզուս բերնես դուրս ինկավ և պահանջքներես լումա միսկ չհաջողեցա գանձել։ Աշխարհ փոխված Է, խիպն ու ամոթն վերցած է, ամենքն ալ գող, ավազակ, խաբեբա, ստախոս, խայտառակ, անամոթ, լիրբ են։

— Քառասուն տարի Է հետե ամեն երեկո այսպես կը խոսիս, և փառք Աստուծո...

— Ըսել է թե ստախոս եմ, զքեզ կը խաբեմ, գեշ մարդ եմ...

— Ե՞ս փառք Աստուծո անոթի չմնացինք օր մը... և ինչո՞ւ մնանք։

Աղջիկ. — Ամեն մարդ կ՝ըսե թե Փիլարգիրոս ժանգոտած ոսկիներ ունի։

— Ե՞ս... ե՞ս... ե՞ս... ժանգոտած ոսկինե՞ր... ունենամ... ես ունենամ ժանգոտած ոսկիներ... ի՜նչ վատություն... ա՞խ, եթե ձեռք անցունեմ այդ խոսքն ընող ոճրագործն, անմիջապես արդարության ատյանը կը հանձնեմ։ ժանգոտած ոսկինե՜ր... ուր էր թե ունենայի... բայց ո՞վ ըսավ քեզի, որ ժանգոտած ոսկիներ ունեցած ըլլամ ես։

— Ի՞նչ գիտնամ... ամեն մարդ...

— Ըսի՞ն նաև տեղն, ուր պահած ըլլամ զանոնք։

— Գրասենյակիդ պատին մեջ զետեղված երկաթյա սնտուկի մը մեջ։

— Բերանդ կը պատռեմ քուկին, եթե անգամ մալ բերնեդ ասանկ խոսք մը լսեմ, անպիտա՛ն, մեռցնել կ՝ուզես զիս, կուզես որ գողերն, ավազակներն, կարծելով որ ստակ ունենամ՝ բռնեն լեռնե՞րը տանեն զիս։ Ստակ մը չունիմ, աղքատ եմ այսօր, աղքատ, կիմանա՞ս։ Սորի սըկեց, անպիտան... սըվոր նայե մեյ մը, ժանգոտած ոսկիներ ունիմ եղեր...

— Կիմանամ, մի՛ պոռար, սիրելի էրիկս, աղքատ ես,