Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ, սիրելի ամուսինս։

— Ասանկ պարագաներու մեջ շրջահայեցությամբ վարվելու է։

— Այո՛։ Ո՜րքան բարի եք։

— Վերջեն խեղճ աղջկան արյունը կր մտնենք։

— Աստված չընե։

— Մեր գյուղը ամեն օր վարպետ բմիշկ մը կուգա և յուր դեղարանը հիվանդներ կը նայի ձրի։ Վաղը առավոտ տար զինքն հոն, տղաքներն ալ հետդ տար, զանոնք ալ ցուցուր բժշկին, ինձի համար ալ ըսե, թե կես գլխու ցավ ունի, իմ ամենախորին հարգանքներս նվիրե՛ իրեն, և աղաչե զինքն, որ բարեհաճի ըսել մեզ թե ի՛նչ դեղ եփենք ու խմենք բժշկվելու համար։

— Տունի դեղերով բժշկվելիք ախտ չէ աղջկանդ ախտը։

— Անցյալ տարի պզտիկ շիշով դեղ մ՝առած էի բժիշկեն, կեսը խմած էի, կեսն ավելցած էր, այդ դեղեն տվեք քիչ մը լմննա երթա, չթափենք, մեղք է, ստակ տրված է։ Աղեկ դեղ է այն դեղը, աղեկ միտքս ինկավ։

— Այդ քեզի համար էր։

— Ես ալ աղջկանս կուտամ։

— Թափեցինք այդ դեղը։

— Թափեցի՜ք... թափեցիք... ի՜նչ շռայլություն է աս, Աստված իմ, դռնե աղքատի մը խմցնեիք ու բարեգործություն մը ընեիք... վար վազեցե՛ք, շուտ ըրե՛ք, գող, ավազակ, (վազելով վար կիջնե և օձիքեն կը բռնե մուրացկանի մորուն տնեն դուրս էլնելը տեսած էր պատուհանեն):

— Հանե՛ նայիմ գողցածներդ։

— Ես գող չեմ։

— Ընկերներդ ո՜ւր փախան։

— Ո՞ր ըեկերներս։

— Սա տոպրակդ վար դիր (Տոպրակը քննելով), այս հացի կտորվանքները մերն են... այս պանիրն երեկ առի ես, ձիթապտուղներն ալ իմս են...

— Ես գող չեմ։

— Ավազակին մեծն ես։ Մյուս գողցածներդ ո՞ւր են, որո՞ւ հետ ղրկեցիր։