Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես աղքատ եմ, գող չեմ։

— Լռե՛, անամոթ, (Տիկնոչը) նայեցե՛ք, պատառաքաղները, դանակները, սաները, կաթսաները, կացինը, շիշերը, գավաթները, կոշիկները, հագուստները, վերջապես տանը չորս կողմը պտըտեցեք և ստուգեցեք, թե ինչ գողցված Է։

— Թող տուր օձիքս, բան մը գողցած չեմ ես, պատվավոր մուրացկան եմ ես։

Իմաց կը տրվի, թե ոչինչ գողցված Է, բայց Փիլարգիրոս չուզեր հավատալ, մուրացկանը թաղին եկեղեցին կը տանի և Ավետարանին վրան կերդվնցնե բան մը գողցած չըլլալուն համար։

Մուրացկանին արժանապատվությունը կը վիրավորվի, պատիվն արատավորված կը համարի, պատվո դատ բանալ կսպառնա։

— Պատվո դա՞տ պիտի բանաս։

— Այո՛։

— ․․․Կը դատվինք։ Դատե չեմ վախնար ես։

— Հատուցում պիտի պահանջեմ։

— Ի՞նչ հատուցում․․․

— Կամ բանտ կամ տուգանք։

— Տուգա՞նք․․․ տուգանք ի՞նչ ըսել է․․․

— Այո։

— Ես քեզի ի՞նչ ըսի, եղբայր։

— Գող, ավազակ, աներես․․․

— Մտերմության մեջ անանկ խոսքեր կ՚ըլլան, ես բնավ դիտում ունեցած չեմ պատիվդ արատավորելու. (Ձեռք սեղմելով) մնաք բարով, օր մը մեզի հրամմե, կսպասեմ։

Փիլարգիրոս տուն կը դառնա, ուր խոհարարուհի մը կսպասե իրեն։

— Խոհ արարուհի մը ուզած Էիք։

— Այո՛, նստեցեք, հրամանքնիդ խոհարարուհի՞ եք։

— Այո՛։

— Քանի՞ տարեկան եք։

— Քառասուն։

— Ո՞ւր սորված եք խոհարարությունը։

— Տուներու մեջ։