Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառագիտություն. — Ագահությունն կը ծնի շռայլության պատճառած աղետներեն, որոց ականատես եղած է ախտակիրն։ Այս ախտն ժառանգական ալ է. շատ անգամ երեք չորս եղբարց վրա կը տեսնվի։

Կանխավճիռ. — Ագահությունն մահացու ախտ մէ, ագահն մեռյալ մէ արդեն, որ կը կարծե, թե կապրի։ Դժվարաբույժ է։

Բույժ. — Դյութիչ տեսարաններ, զովացուցիչ դեղեր, պտույտ, երբեմն երբեմն ալ քանի մը ապտակ հաջողին թերևս քիչ մը մրցիլ այս ախտին դեմ։