Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Մնաք բարով։

— Երթաք բարով։

Վերջապես կան քուրմեր և աստվածնեը, որ տարբեր եղանակներով օգտվիլ կուզեն այս հարսանիքեն, բայց ասոնց յուրաքանչյուրին արարքն մեկ հոդվածով նկարագրելն և կարդալն ձանձրալի կըլլա Խիկարին և յուր ընթերցողաց, միայն գիտնալ պետք է, թե ասոնք, ժողովրդյան շահն է, որ կառաջնորդե մեզ, կ՚ըսեն։

Կը խնդրեմ, ըսեք ինձ, անանկ բան մը տեսաք այս տողերուն մեջ, որ ճշտությամբ կը ներկայեն անոնց գործերն։

Կարծյաց ազատության ապավինած՝ այս աստվածներն ամեն անհեթեթ կարծիքներ հայտնելու և ճշմարտությունն կեղծելու բնավ չեն վարանիր։ Եվ երբ ըսվի իրենց, թե «Ձեր անձնական շահուց համար կը պաշտպանեք այդ կարծիքն» կը պատասխանեն «Անձնականի դպար, կարծյաց ազատությունն հարգե՛» և այս տեսակ կարծյաց ազատությամբ իրավունք կստանան նույնիսկ Բագոսին ձեռքը հանձնել աստվածներու ժողովրդյան շահերը։

Սպասենք ուրեմն հաջորդ ամիսներու, տեսնելու համար, թե ուր պիտի հանգի այս կատակերգությունն և ինչ կամք պիտի հայտնե դից կաճառն, ուր երբեմն դասատուի մը ընտրության համար քվեարկություն եղավ և քվեարկության արդյունքն մսավաճառ մը տվավ...։