Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՈԻՐՄԵՐՈԻ ԺՈՂՈՎՆ, ԱՐԾԻՎՆ ԵՎ Հ... Ս...

Ի սկզբանե էր շահն,

Եվ շահն է առ...։

Ուստի խմբագիր-տնօրեն աստվածներն իրենց սովորության համեմատ ծանուցին, թե քուրմերն ժողով պիտի գումարեն քրմապետության աթոռույն արժանավոր քուրմերու ցանկ մը պատրաստելու և դից կաճառին ներկայելու համար։

Այս խմբագիր-տնօրեն և աստված էֆենտիներեն ոմանք իրենց շահուն համաձայն հավանական ընտրելիներ ներկայացուցին իրենց կողմեն։ Այս հավանական ընտրելիներուն մեջ, ի բաց առյալ մի քանի արժանավորներեն, անանկ քուրմեր ալ կային, որ ապագային մեջ իրենց մատուցանելիք ծառայություններով նշանավոր եղած են։ Մահկանացուներեն ոմանք ընթեռնելով հիշյալ ընտրելյաց անուններն՝ սա համոզման եկան հանգեցան, թե քուրմերն քրմապետության աթոռույն անարժան քուրմերու ցանկ մը պատրաստելու պաշտոն ունին։

Բարեբախտաբար մահկանացվաց այս համոզումն գործով հերքեց քուրմերու ժողովն, որ սակայն ընտրելյաց միույն զլացավ անոր արժանավայել քվեն։

Նախ և առաջ ժողովն բացվեցավ հոգեշահ տաղերով, զոր քուրմերն երգեցին հոգեզվարճ ձայնիվ։

Հետո քուրմերն պատշաճիր օրինաց և քաղաքավարության համաձայն հրավիրեցին նաև Հ... Ս...ն, որ բարեհաճի ազգասիրաբար ներկա գտնվիլ և առաջնորդել իրենց կարծյաց, զոր պատրաստ ունեին արդեն իրենց գրպանին մեջ։

Առ Հ... Ս...ն եղած հրավերն անկեղծ չէր և այնպիսի եղա-