Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻՂՃՆ ԵՎ ՀԱՑԱԳՈՐԾՆ

Ամենքս ալ ամեն օր խիղճ կը պոռանք, սակայն, անկեղծությամբ խոսելով, այս խիղճն փորձառու և բանիբուն մեկը չէ. շատ անգամ յուր խիստ պահանջումներով մահկանացուներն անոթութենե մեռցնել կուզե։

Եվ ի՞նչ ընե քուրմ մը, երբ գիշեր ատեն հացագործ մորուն բավական պարտք ունի, բարոյական պարտք չհասկցվի, յուր դուռն ափ կառնե, ներս կը մտնե, և կսպառնա իրեն ըսելով, թե հետևյալ առտուն հաց չպիտի բերե իրեն, եթե քրմապետության համար այս ինչին չտա յուր քվեն։ Ինչպես հայտնի է Խիկարին ընթերցողաց, կուսակցություններն ըստվարացնելու միջոցներն փոխված են այժմ։ Քուրմ մը կամ աստված մը, оրինակի համար, երբ երկու կամ երեք ձայնի պետք ունենա մեծամասնություն գոյացնելու համար, աղքատ քուրմերու կամ աստվածներու վրա հայացք մը կը նետե, և անմիջապես անոնց հացագործն կամ մսավաճառն կամ նպարավաճառն ձեռք առնելով, նպատակին կը հասնի։ Թշվառ քուրմն որ հազիվ կրնա հայթայթել յուր օրական պարենն՝ խղճին դեմ չմեղանչելու համար չուզեր համակերպիլ հացագործին հրամանին։

— Ի՞նչ իրավամբ իմ կարծյացս վրա կը բռնանաս։

— Ի՞նչ իրավամբ պարտքդ չես վճարեր։

— Ես խիղճ ունիմ։

— Պարտքդ տուր ուրեմն։

— Ստակ չունիմ։

— Կարծիք և խիղճ ունիք, այնպես չէ՞։

— Այո՛, ոչ ոք իրավունք ունի ուրիշին կարծյաց և խղճին