Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԻԹԵՐՈԻ ԻՐԱՎԱՆՑ ԲՌՆԱԲԱՐՈԻՄԸ

Հետևյալ նամակներն ղրկված են մեզ մայրաքաղաքիս ընթերցասեր քիթերու ոմանց կողմեն։

...Խիկար,

Չեմ ուզեր բաժանորդ գրվիլ քեզ, մինչև որ քթիդ կարծիքն չփոխես......... ի հոտին վրա.

Մնամ հարգանոք քույդ
Դրամաքիթ

...Խիկար

Ընթերցողացդ ցանկեն դուրս հանե զիս, եթե Արծվեծաղկին նպաստավոր գրելու միտք ունիս, և ընդունե՛, ոտքդ պագնեմ, հարգանացս հավաստիքն, որով մնամ.

Չարծվեքիթ

... Խիկար,

Չեմ ընդունիր զքեզ, եթե Զմուռնածաղիկն պիտի պաշտպանես:

Հաճեցեք ընդունիլ այն բաները, զորս նամակի մը տակ գրելու սովորությունն ունիք.

Քիթ ոմն

...Խիկար,

Ինչ որ ալ գրե՛ս, չեմ ուզեր զքեզ, որովհետև բոլորովին հակառակ եմ քու քթիդ կարծյաց.

Անքիթ