Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տզրուկ — Անկարելի է, վերջեն ինձի մատի վրա կառնեն։ Սակայն ուրիշ կերպով կրնանք ուղղել այդ սխալն եթե բաժանորդագին մալ վճարեք։

Սոխակ — Կը վճարեմ։

Տզրուկ — Շատ լավ, ես ալ կը հրատարակեմ, որ խելքն փախուցած և խեղդված կենդանին սոխ մէ եղեր, որ տպագրական սխալմամբ սոխակ գրվեր է։ Ասոր ըսելիք ունի՞ս:

Սոխակ — Ոչ, բավական է, որ ես չխեղդվիմ, կուզե սոխը խղդվի կուզե սխտորը խենթենա։ Մնաք բարով։

Տզրուկ — Երթաք բարով։

Բարոյական — Շատեր իրենց մեկ սխալն արդարացնելու համար անարդարանալի և ծիծաղելի սխալներ կը գործեն։ Սխալն ճանաչելը խելացություն է, իսկ զայն խոստովանիլն՝ մեծ քաջություն:


ԵԶՆ ԵՎ ԿԱՊԻԿԸ

Եզն — Փառք կուտամ Արամազդին, որ եզն ստեղծված եմ և ոչ մարդ։

Կապիկն — Ես ալ կապիկ ստեղծվելուս դեմ օր մը բողոքած չեմ Արամազդին, և եթե բողոքեի իսկ, բողոքս բարձի թողի կըլլար, ինչպես կըլլան անկարելին ձեռք բերելու նպատակով տրված բողոքները։ Բայց ի՞նչ է պատճառն քու հակակրությանդ մարդերու դեմ։

Եզն — Պատճառն այն է, որ անոնք համակրության արժանի չեն. եթե ստիպողական գործ չունիս, բացատրեմ քեզի:

Կապիկն — Սիրով մտիկ կընեմ։

Եզն — Անցյալ գիշեր սև և երկար վերարկու մը հագա, երեսս ալ մարդու դիմակ մանցունելով՝ ելա պարահանդես գնացի։

Կապիկն — Վերարկուով և դիմակով մը կրցա՞ր մարդու նմանիլ։

Եզն — Շատ աղեկ նմանեցա, այնպես որ փողոցին մեջ դեմս ելնողներն հարգանոք բարև կուտային, մեծ մարդ մը կարծելով զիս։

Կապիկն — Իրավ է. բավական է, որ ոևէ կենդանի մը