Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Աստվածներուն մեկ մասն՝ որոնց մեջ գտնվող ժողովականներեն մին է ինչ ինչ պատճառներուն գլխավոր ինչը՝ խմբագրատան մը մեջ կը գումարվի և հոդված մը կը խմբագրե, որու մեջ հուր և բոց կը տեղա ոսկերիչ աստվածին վրա, անկեղծություն է իրեն համակարծիք ժողովականին հանցանքն սքողելն։

Մյուս մասն՝ որու մեջ կը գտնվի ատենապետ աստվածն՝ նույնպես կը հարվածե յուր ատենապետն, որ կըսե, մյուս կուսակցության հարած է։

Իսկ ձեռնպահ և բողոքող մասին մեջ տեղ հետևյալ կարծիքներն կը փոխանակվին.

Ձեռնպան. — Ի՞նչ կարծիք ունիս այս հետաձգման վրա։

Բողոքող. — Մենք պիտի բողոքենք։

Ձեռնպահ. — Մենք ալ ձեռնպահ պիտի մնանք. բայց հասկնալ պետք չէ այս հետաձգման ինչ ինչ պատճնառները:

Բողոքող. — Ես կարծեմ թե ատենապետ աստվածն շահավոր սակարկություն մունենալու է, ո՞վ գիտե քանի ոսկինոց օղ պիտի ծախե վաղը, և այդ պատճառավ ստիպվեցավ նիստը հետաձգել։

Ձեռնպահ. — Վախ, վախ, վախ... աստվածներու շահն անձնական շահու զոհվի...

Բողոքող. — Ուժով բողոքելու է այդ ինչ ինչ պատճառներու դես, որ վերնալիք չունին։

Անդին քանի մը հարուստ աստվածներ՝ բոլորովին անտեղեակ հռչակավոր ծանուցման՝ իրարու կարծիք կուզեն հասկնալ ընտրելվույն մասին։

— Դուն ալ հարկավ մեր ընտրելվույն պիտի տաս քվեդ, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ ձեր ընտրելվույն պիտի տամ եղեր, անիկա իմ տունս ո՛չ ճաշ ըրած ունի, ո՛չ ալ հարսանիքիս գտնված է, թող անոնք ընտրեն, որոնց տունն հաց կերած է, հարսնիքի կամ կնունքի ներկա գտնված է։

Մինչդեռ այսպես աստվածներն անդին ասդին հավաքված, օրվան կարևորագույն խնդրույն վրա կը խոսակցեին՝ ատենադպիր աստվածն քանի մաստվածներով ժողովատեղին կերթա և դրան վրա փակցված ծանուցումն վերցնել կուտա,