Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԻԿԱՐ ԵՎ ԾԻԾԱՂ

— Այո՛, ես կը պնդեմ թե անհիշաչարութենե հառաջ կուգա այդ անհոգությունը, Ծիծաղ:

— Ո՛չ, պարզապես անհոգություն մ՝Է, անհիշաչարություն այլակերպել կ՝ուզես, Խիկար: Բարեգործություններն մարմարիոններու վրա արձանագրելու և չարագործություններն ձյան վրա նշանակելու սովորությունն թերակատար Է, ե իբր այն վնասակար։ Շահուն հետ վնասն ալ պետք է արձանագրել։

— Ըստ ձեզ ուրեմն։

— Ըստ իս ուրեմն՝ բարեգործական հաստատության մը ճակատին վրա կարդացած ժամանակս, «Ի պատրիարքութեան... ի շինեցաւ արդեամբ... եան աղայի», կործանված ազգօգուտ շենքի մը փլատակաց վրա կանգնված մարմարիոնե հիշատակարանի վրա կ՝ուզեմ կարդալ, «Ի պատրիարքութեան... ի կործանեցաւ և քանդեցալ արդեամբ... եան էֆենտիի կամ պեյի»։

— Պարզապես զեն ու շահու հաշիվ մը բանալ է ձեր նպատակը։

— Այո՛, որպեսզի ժողովուրդն աղեկ տեսնե ու հասկնա, թե շինությո՞ւնն ավելի է մեր մեջ, թե կործանումն ու քանդումն։

— Եվ ի՞նչ օգուտ անկից։

— Օրինակի համար, այսչափ պատրիարքներ եկած ու գացած են, և ասոնց յուրաքանշյուրին անունն արձանագրված է վարժարանի մը կամ եկեղեցվո մը ճակատին վրա. այս պատրիարքներու օրով գոնե վարժարան մը, գոնե եկեղեցի