Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մալ կործանված չէ. ո՞ւր է ասոնց արձանագրությունները։ Առանց այս արձանագրությանց ի՞նչպես կարելի է գիտնալ, այս ինչ Պատրիարքին օրով գործված բարիքներն ու չարիքները։ Այս ինչ Պատրիարքին օրով տպված է 188... ի օրացույցները. լավ, զայս կիմանանք օրացույցի ճակատը կարդալով, բայց սիրելիդ իմ Խիկար, դարձյալ վերոհիշյալ այս ինչ Պատրիարքին օրով խափանված են լրագիրներ գիրքեր և անոնց հեղինակներ... ո՞ւր են ասոնց արձանագրություններն։

— Կուզեիր ուրեմն, որ անոր դագաղին վրա գրվեր...

— Այո՛, այն հեղինակին դագաղին վրա գրվեր... «Հոգին փչեց ի պատրիարքութեան... ի և արդեամբ...ի»։

— Աղեկ, հա՛, հա՛, հա՛։

— Ինչո՞ւ խնդացիք։

— Ըստ ձեր կարծյաց ամեն նորածին երեխային ճակատին վրա արձանագրել պետք է ուրեմն...։

— Ինչո՞ւ չէ, կը հավանիմ «Շինեցաւ, ի պատրիարքութեան... ի և արդեամբ ի նպաստ Միացեալ ընկերութեանց տրուած պարահանդիսի». միթե ճշմարտությունն արձանագրելն մե՞ղք է։

— Այլանդակ կարծիքներ ունիս, Ծիծաղ։

— Ինչո՞ւ համար այլանդակ կարծիքներ ունենամ, Խիկար։

— Ճեմարանին և Նուպարյան վարժարանաց վրա ի՝նչ գրենք պիտի ուրեմն։

— Պիտի գրենք, մեկ մասն այս ինչ Պատրիարքին օրով կործ անեցավ, քիչ մ՝ալ այն ինչ պատրիարքին օրով կործանեցավ, քիչ մալ այն ինչ պատրիարքին օրով կործանեցավ, և ի հիմանե վերակործանեցավ...։

— Վերանորոգեցավի պես...։

— Ի հիմանե վերաքանդեցավ երջանկահիշատակ այս ինչ Պատրիարքին օրով։

— Այս կերպով պիտի ստիպեք պատրիարքներն, որ միայն բարեգործություններ ընեն, այս է ձեր նպատակը։

— Այս եղանակավ բարեգործ ազգայնոց թիվն ալ պիտի ավելցնեմ։