Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռասուն հոգիե կարդացվելե հետո, Պեշիկթաշ ղրկվեցա։ Հոն ալ տասնի չափ այցելություններ ըրի և հազիվ թե քիչ մը պիտի հանգստանայի՝ ծալլեցին զիս Գուզկունճուք ղրկեցին։

— Ըսել է թե Վոսփորի երկու եզերքն այցելեցիր։

— Այո՛, Սարը Ցարեն Պրուսա գնացի, մեկ երկու օր ալ հոն մնացի, ի՞նչ աղվոր քաղաք... ի՞նչ բաղնիքներ... Պրուսայեն Տարտանել ղրկվեցա և Տարտանելեն Մանչեսթեր... Մանչեսթերի ազ՛գայիններն ո՛րքան ընթերցասեր են, ձեռքե ձեռք Յափշտակեցին զիս, շոյեցին, գգվեցին և այս գորովալիր ընդունելութենեն ետքը մեջքս գոտի մանցուցին և Մարսիլիա ղրկեցին։ Կես ժամու չափ մնացի Մարսիլիա, անկից Բարիզ ղրկեցին զիս։ Բարիզ նամակի դրոշմ մը փակցուցին ճակատս և Պոլիս ղրկեցին։ Պոլիս եկած օրս ուղևորվեցա դեպի Վան, Վանեն Մուշ, Մուշեն Սարին, Սարինեն Տրապիզոն, Տրապիզոնեն Կեսարիա, Կեսարիայեն Պյուքարեսթ, Պյուքարեսթեն Մոսկվա, Մոսկվայեն Բեթերսպուրկ, Բեթերսպուրկեն Օտեսա, Օտեսայեն Վարնա, Վարնայեն Մաքրի գյուղ, Մաքրի գյուղեն Հաս գյուղ, Հաս գյուղեն Սամաթիա, Սամաթիայեն Տփղիս, Տփղիսեն Նարլը քաբու, Նարլը քաբուեն...

— Եվ դեռ կըսեն թե ազգին մեջ ընթերցասիրություն չկա։

— Նարլը քաբուեն, Քարակեոմրյուք, Քարակեոմրյոլքեն էյուպ, էյուպեն Սոֆիա, Սոֆիայեն Աղթամար, Աղթամարեն Ղալաթիա, Վալաթիայեն Սիլիկիա, Սիլիկիայեն Պոլիս, ասանկ ճամբորդություն բնավ ըրած չունեի։

— Ըսել է թե ընթերցասիրությունն տարածված է. ազգին մեջ:

— Այո, մեր ազգին մեջ շատ տարածված են այն ամեն բաներն, որ ձրի են, օրինակի համար, բերանն օղի չդնողին երկու, օխա օղի կը խմցնեմ, երբ իմացնեմ իրեն, թե ձրի է։ Շատերն հիվանդ իսկ կըլլան, երբ խոստացվի իրենց, որ բժշկի և դնղի համար ստակ չպիտի վճարեն... հիվանդ ըլլալն բա՞ն մէ... կը մեռնին ձրիի համար։

— Լրագիր փոխ ուզելն սովորություն է դարձած մեր ազգին մեջ, բայց եթե խմբագիր մերթա և այգ ձրի լրագիր