Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարդացողներուն մեկուն բանթալոնն ուզե քանի մը շաբաթվան համար՝ կը նախատվի և կը վռնտվի։

— Ի՜նչ անիրավություն։

— Մեկ բանթալոնը մեկ հոգի կը հագնի, իսկ մեկ լրագիրը հարյուր հիսուն հոգի կը կարդա։

— Այսպես է, և մեկ կողմեն մենք ալ ուրախ լինելու ենք տեսնելով, թե մեր ազգին մեջ ձրիաբար կարդալու փափագ կա, ժամանակավ ձրի ալ չէին կարդար և լրագիր մը կարդալու համար վարձադրություն ալ կը պահանջեին։ Քանի քանի անգամներ տեսած եմ ընթերցողներ, որ խմբագրի մը կըսեին. «Տեր խմբագիր, քանի՞ դահեկան կուտաս մեզի, որ թերթն կարդանք»։

— Արդարև, ընթերցասիրության մասին հառաջադիմություն մը կը նշմարվի, բայց երբ հարուստները չքաջալերեն ազգային թերթերն և աղքատներն ձրի կարդան զանոնք, ի՞նչ կըլլա խմբագրաց վիճակը։

— Խեղճ կըլլա, հայտնի բան է։

— Եվ այն խմբագիրներն, որ շատ չեն ախորժիր խեղճության մեջ իյնալէ, ետ կը քաշվին, և գրողները պակսելուն պես ընթերցասիրությունն ալ կը նվազի։

— Ասոր ճարը։

— Ասոր ճարը՝ Պատրիարքարանն ազգային թերթերուն տպագրությանը ծախուց համար գումար մը հատկացնելու Ս. Փրկչի հիվանդանոցի հոգաբարձութիւնն քանի մը սենյակ խմբագրաց տրամագրության ներքե. դնելու է, որպեսզի խմբագիրները հոն ելնեն, նստին, պառկին, ուտեն, խմեն, հիվանդանան և մեռնին։

— Ատ ալ ըլլալու բան չէ։

— Հաստատամտությամբ հարատևելու է և կերպով մը հասկցնելու է թերթ մը դնելու կարողություն ունեցող ազգայնոց, թե իրենց այդ ընթացքովն մեծ վնաս ու հարված կուտան խմբագրաց ու հեղինակաց։

— Եթե այդ հասկցնելն քիչ մը դժվար ըլլա։

— Այն ատեն ձեռագիրներն տպելու չէ, այլ սենյակ մը վարձելու է և ձեռագիրն քսան փարայի ցույց տալու է ուզող-