Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսօր ալ մարդիկ, այսինքն մենք, երկրպագություն կ՚ընենք անկենդան բաներու և շնչավորներու։

Այսօր ալ մոլիներն են, որ աստված կ՚ըլլան և առաքինիներն արարած. անոնք տեր՝ ասոնք ստրուկ։ Աստվածացումն ապաստանարանն է լարերու։ Գողություն մ՚ըրե՛, հետևյալ օրն աստվածացի՛ր. միայն թե կը խնդրեմ, որ գողությունը պզտիկ չըլլալ որովհետև շատ ամոթ բան է, մարդ երեսդ չնայիր։

Անբարոյականության ծովուն մեջ լվացվե ամեն օր, ամեն ժամ։ Ջիղերու աստված կը հռչակվիս և անմիջապես արձանդ կը կանգնեն,

Աղքատին իրավունքը կեր, որբոց ժառանգը կոկորդդ անցուր։ Ախորժակի աստված կը համբավվիս և արձանդ կը դրվի ճաշարաններու մեջ։

Այլոց կանանց աչք տնկե՛, անմեղ աղջիկներ խաբե՛, հող մի՛ ըներ, սիրո աստված կ՚ըլլաս, տաղեր, երգեր կը ձոնվին քեզ, և այնուհետև սիրե, որչափ կ՛ուզես։

Պարտք մի՛ վճարեր բնավ, Լեթե կըլլաս ըստ մեզ մոռացութեան գետ։

Եթե պզտիկ ռողությամբ ձերբակալվիս ու նախատեն զքեզ, հայհոյեն ու. երեսդ թքնեն՝ չըլլա որ կարմրիս. պաղ արյամբ կեցիր, որ համբերության աստված ըլլաս և հուսահատներն ուխտի երթան հանուն քո կառուցված մեհյանը:

Եթե միամիտներե ստակ կորզելու համար սուտ խոսիս ջուրի պես՝ անմիջապես գետի մաստված կըլլաս։

Եվ ունինք այսօր այսպիսի աստվածներ, որոնց կյանքը պիտի գրենք հետզհետե, ծառայություն մը մատուցանելու համար ազգին։

Միտք ունինք դասագրքի ձևով հրատարակել այդ կենսագրություններն, որպեսզի, ինչպես կ՚ըսեն, ազգային մանկտին հին դիցաբանության հետ ունենա ի ձեռին նաև ազգային ժամանակակից դիցաբանությունը։ Ինչպես կըսեն, քաղցր է մեզ հուսալ, թե մեր, ինչպես կ՚ըսեն, սույն դուզնաքյա աշխատասիրությունն, ինչպես կ՚ըսեն, ընթերցողներեն բարի ընդունելությւն պիտի գտնե և մենք ալ, ինչպես սովորությւն է. ըսել, մեր վարձքն առած պիտի համարենք զմեզ։