Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա

ԽԻՂՃ ԵՎ ԳՈԻԹ

Խիղճ. — Շատ ուրախ եմ զձեզ տեսնելուս վրա, սիրելի քույր իմ։ Երեկ ազդ պիտի ընեի ձեզ, որպեսզի այսօր բարեհաճեիք ինձ գալ և օգնել ելակի օշարակ եփելու համար։ Չունիմ անուշեղեն մը հյուրերուն հրամցնելու և այսօր անդիի աշխարհեն ստացա գիր մոր կը ծանուցանե, թե մեր դյուցազնուհի քույրը, ճշմարտախոսությունն անոթութենե մեռած է և քանի մօրեն անոթութենեն դեպի մեզ կողևորի։ Շաքարն ու ելակը պատրաստ են. կարծեմ մեկ մաս ելակին երկու մաս շաքար կը դրվի։

Գութ. — Ճշմարտությունը ո՞ղջ էր...

Խիղճ. — Կը շնչեր միայն խեղճը։ Պզտիկ կաթսա մալ անկեղծութենեն փոխ առի, ածուխ ալ ունիմ...

Գութ. — Անկեղծությունն ալ հոս է։

Խիղճ. — Անկեղծությունն շատուց ի վեր հոս կը բնակի։

Գութ. — Միանանք ուրեմն, սիրելի քույր իմ, խոսակցինք և մխիթարվինք իրարու հետ. բանանք միմյանց մեր սիրտերը, սփոփվինք, որովհետև այս կյանքես ալ գոհ չեմ ես և կուզեմ անգամ մալ մեռնիլ։ Հոս ալ չգտա ծանոթ մը, բարեկամ մը, հոս ալ ամենքն ընդ ակամբ կը նային ինձի։ Ինչո՞ւ այսքան հակակրություն ազդեմ անոնց՝ որոց հետ կապրիմ։

Խիղճ. — Կը սխալիք, սիրելի քույր իմ, ամենքը կը հարգեն ու կը պատվեն զձեզ, թե՛ հոս և թե՛ հոն։ Ամենուրեք