Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պատկառանոք կարտասանվի քու անունդ, ամեն սրածներու մեջ պատերը գուրգուրանոք կը կրեն քու պատկերդ։

Գութ — Ի՞մ պատկերս, բնավ երբեք։ Ո՛չ կենդանագիրս հանել տված ունիմ ես և ոչ լուսանկար պատկերս...

Խիղճ — Ի՞նչ են ուրեմն այն շրջանակված պատկերներն, որոց տակ գութ դրված է։

Գութ — Խայտառակություն։

Խիղճ — Ի՞նչ հարկ խայտառակություն կախել պատեն մեծ սրահներու մեջ։

Գութ — Ի՞նչ կուզեիր, որ գտնվեր շատ մը մեծատանը սրահներու մեջ...

Խիղճ — Կը խնդրեմ, շատ առաջ կ՝երթաք։

Գութ — Կ՝աղաչեմ, շատ ետ մնացած եմ։ Ես ալ տեսած եմ երբեմն այդ պատկերներն, որոց դեմ բողոք բարձած եմ և բողոքս անլսելի մնացած է։ Այդ պատկերն՝ որո ստորև գութ դրված է՝ կը ներկայացնե կին մ’որ յոթը սիրական ունի և մեկ ամուսին։

Խիղճ — Ի՞նչ կը լսեմ։

Գութ — Նույնպես կին մը յուր լուսանկար պատկերը հանել կուտա Եվայի դարու տեքոլթեյով և այդ պատկերին տակը գրել կուտա Աստղիկ: Մեծատուներն կառնեն այդ պատկերներեն և իրենց ալպոմին առաջին երեսը կ՝անցունեն։ Մրգավաճառ Ավրամին լուսանկարը կը հանեն, գլուխն երկու եղջյուր կը դնեն և պատկերին տակը կը գրեն Մովսես Մարգարե: Մեր ձկնորս Աբրահամը կը նստեցնեն ի խելս նավակի՝ ուր կը մտցունեն նաև քանի մը թափառաշրջիկ և գինով թիավարներ, Աբրահամ մեջը դատարկ ուռկան մը կը քաշե։ Լուսանկար մը այս դիրքով պատկեր մը կը հանե և տակը կը գրե Առաքյալներուն ձուկ բռնելով: Թաղական Խորհրդո անգամ մոր խեղճ մարդիկը ծեծելով կամ ծեծել տալով միայն կզբաղի, պատկերը քաշել կուտա և տակը Արամազդ գրել կուտա։ Ինչո՞ւ հեռուն երթանք, խոհարար Յորկին լուսանկարը հանել կուտա կարճ բայց ազդու սփածանելիով մը միայն, մեկ ձեռքը գավաթ մը Կիպրոսի գինի և մյուս ձեռքը կտոր մը վահանաձուկ բռնած և պատկերին տակը կը գրե Մահ Սոկրատա: Եվ պատկերը տեսնողները կըսեն, խեղճ մարդ: