Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ուրիշ անգամվան թողունք մեր խոսակցության շարունակությունը։

Գութ. — Շատ լավ։ Երթանք։ Բայց ո՞վ է դա, որ մեզի կը մոտենա։

Խիղճ. — Քալե՛, երթանք հիմա, օր մը քեզի կը ներկայացնեմ անոր։


Բ

ԳՈՒԹ ԵՎ ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ

Գութ. — Ո՞վ եք դուք։

Ճշմարտություն. — Ականջներս ծանր են, քիչ մր բարձը խոսե՛։

Գութ. — Ողորմությո՞ւն կ՝ուզեք։

Ճշմարտություն. — Ո՛չ, ճշմարտություն եմ ես...

Գութ. — Ճշմարտություն... ի՜նչ կերպարանափոխություն... թոռմած դեմք, ատամնազուրկ լինտեր, կունտ գլուխ, մեկ թևը կտրված, փայտյա ոտքեր, գաճե ականջներ, թղթե քիթ... ի՞նչ վիճակ է այս, ո՛ ճշմարտություն։

Ճշմարտություն. — Թող տվեք ինձ, հանգչիլ քիչ մը։

Գութ. — Հանգչեցեք։ Ո՞վ կը համարձակիր կարծել, թե ճշմարտությունն որ անմահ էր, պիտի ծերանար օր մը և հաշմանդամ պիտի ելներ անդիի աշխարհեն մուրացկանի մը վիճակի մեջ։

Ճշմարտություն. — Այո՛, թեև անհավատալի՛ բայց ճշմարիտ է, թե մեռա։ Մահվանս օրը մարդոց մեծագույն մասը կաքավեց, երգեց, կերավ և խմեց. մեռնելուս համար հոբելյան կատարեց։ Իրավունք ուներ։

Գութ. — Իրավո՞ւնք ուներ։

Ճշմարտություն. — Այո՛։ Ես իսկ զգացի վերջին օրերուս մեջ, թե իմ դարս անցած էր, թե պարզապես շաղակրատ ու ցնդած կին մը դարձած էի, թե ամենուն գլխու ցավ կը պատճառեի, թե բազմաց համակրությունն կորուսած էի, թե գոյության պատճառ չունեի այլևս, թե շատ իսկ ապրած էի, թե անհնար էր ինձ այլևս իշխանութիւն վարել անդ։ Բա-