Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ներուս վրա պիտի խոսիմ համառոտիվ։ Նախ և առաջ պիտի ըսեմ, թե փաստաբան չգտնված տեղերը ճշմարտությունն շատ երջանիկ է։ Ճշմարտությունն կատարելապես կը պակսի հոն՝ ուր իրավագետ կա։ Երկրորդ՝ պիտի հայտնեմ, թե լրագիրներն ևս ոչ նվազ կը նպաստեն ճշմարտության բարձրացման։ Երրորդ՝ չպիտի մոռնամ Ազգային ժողովն, ուր շատ գանակոծված է ճշմարտությունը և ոչ ոք բողոքած է, մինչդեռ վարժարանի մեջ եթե տղա մը ծեծվի՝ ամեն կողմե բողոքս ձայներ կը բարձրանան։

Գութ. — Ի՞նչ է այս հալածանսւց շարժառիթը։

Ճշմարտություն. — Շահը։ Փաստաբան մը ճշմարտության դեմ զինվելով է, որ պերճախոսության համբավ կստանա, ստակ կը շահի և յուր ապագան կը պատրաստե։ Խմբագիր մը ճշմարտության դեմ մարտնչելով է, որ յուր բաժանորդաց թիվը կը բազմապատկե և յուր զավակաց ապագան կապահովե. երեսփոխան մը ճշմարտությունն ուրանալով է, որ հառաջ կերթա յուր... ասպարեցին մեջ։

Գութ. — Ո՞ւյք են ուրեմն ճշմարտության կուսակիցները, կաղաչեմ, ըսեք ինձ։

Ճշմարտության. — Անոնք՝ որ ոչ հարստություն ունին և ոչ հարստանալու հույս։ Ճշմարտությունն ամենեն ավելի հարգողներն գինովներն են. եթե անոնք ալ չըլլային՝ շատուց մեռած էի ես։

Գութ. — Գինովությունը քաջալերել պետք է ուրեմն։

Ճշմարտաթյուն. — Եվ այն ատեն միայն կրնամ վերադառնալ անդիի աշխարհ։


Գութ. — Ճշմարտությունը գինիի բաժակի մեջ...

Ճշմարտություն. — Այս է ճշմարտությունը. գինի և ճշմարտություն։


Գ

ԳՈՒԹ ԵՎ 8/10 ԿՐՈՆՔ

Գութ. — Ի՜նչ կը տեսնեմ... կրոնքի բեկորներ... բայց ասոնք ամբողջություն չեն կազմեր, ութ մասը միայն մեռած