Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, երկու մասն ո՞ւր է... կապրի՞ արդյոք... կարելի՞ է... ո՞վ գիտե քանի չարչարված է և տակավին ի՞նչ անհնարին ցավոց մեջ կը տառապի այսպես մաս մաս մեռնելով։ Ո՛ մահ, գիտե՞ս որքան ատելի են կոտորակներդ, թեև ամբողջությունդ ալ հանձնարարելի բան մը չէ։ Մոտենանք սա մահվան տասնորդականներու և հարցաքննենք զանոնք մի ըստ միոջե։ Ըսե՛ք ինձ, ո՛ տասնորդներ, ո՞վ բաժներ զձեզ ամբողջեն։

Ա. Տասնորդ. — Մարդուն մեկն եկավ և խնդրեց մեր ամբողջեն, որ դրամատան մը մեջ գանձապետի պաշտոն տրվեր իրեն։ Չկրցանք կատարել խնդիրն, ուստի հարված մը տվավ ամբողջին և սպաններ զիս:

Բ. Տասնորդ. — Պակշոտ մը ներկայացավ օր մը, արտոնություն խնդրեց, որ թույլ տրվեր իրեն ամուսնանալ քրոջն աղջկան հետ, որ հինգ հազար ոսկվո օժիտ մը պիտի բերեր։ Մեր ամբողջը հրաման չտվավ։ Պակշոտն բարկացավ, թշնամի եմ այն կրոնքին, որ սիրածս ինձի չտար ըսավ, քաշեց փրցուց զիս ամբողջեն և գնաց գրկել այն կրոնքն, որ թույլ կուտար իրեն գրկել քրոջն աղջիկն։

Գ. Տասնորդ. — Ես բոլորովին պարապ տեղը մեռա։ Աղքատ վաճառական մեկավ և ուզեց, որ երկու հազար ոսկվո վարկ մը բանայինք իրեն վաճառականի մը վրա Ամերիկա, ուսկից վառարաններ, մահճակալներ, հայելիներ և այլն պիտի բերել տար վաճառելու համար։ Ի՞նչ ըներ խեղճ ամբողջն, հայտնեց, որ կարողութենեն վեր էր այդ գործը։ Վաճառականն սրդողեցավ, և գործ չունիմ այդ կրոնքին հետ, որ վաճառականները չքաջալերեր ըսավ. զիս մեռցուց և գնաց ուրիշ կրոնքի մը հարեցավ՝ հետը տանջելով հարյուրի չափ ընտանիք։

Դ. Տասնորդ. — Ես ալ զոհվեցա անիրավության մը։ Սնանկացած սեղանավոր մեկավ հազար ոսկի ուզեց, որ արժեթուղթի գործով զբաղեր։ Կրոնքն ուսկի՞ց գտներ ստակն, չունիմ ըսավ։ Չունի՞ս, ապա ուրեմն ի՞նչ բանի կը ծառայես դուն, ըսավ և սպաննեց զիս։

Ե. Տասնորդ. — Իմ մահվանս պատճառն ալ քիչ մը ծիծաղելի է։ Տրամաբան մոր չէր կրնար յուր ասպարեզին մեջ հառաջդիմել, փաստաբանելով սա եզրակացության հանգեցավ, թե մեր ամբողջն է եղեր պատճառ յուր ուղեղին տկա-