Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րության. ուստի անքաղաքավարությամբ հարձակվեցավ ամբողջին դեմ և զիս սպաննեց։

Զ. Տասնորդ. — Իմ մեռնելուս պատճառը շատ պարզ է. անոթութենե մեռա։

է. Տասնորդ. — Քառասնի չափ աղքատներ ներկայացան և ձմեռվան փայտ և ածուխ ուզեցին։ Կրոնքը փայտի և ածուխի վաճառակա՞ն էր, ի՞նչպես ունենար, թող որ ինքն ալ կը մսեր, տղաներս, չունիմ ըսավ։ Փայտ և ածուխ չունեցող կրոնքին լեզուն ալ կարճ ըլլալու է ըսին և կտրեցին զիս:

Ը. Տասնորդ. — Կրո՚նք, դուն ես պատճառ սովին, եթե քիչ մ՚անձրևել տայիր, առատ հունձք կ՚ունենայինք։ Եթե հիմա անձրևել չտաս՛ գնա քերթել մեր անունները քու տոմարեդ, պոռացին քաղաքի մը բնակիչները և ուրիշ կրոնքի մառաջնորդությամբ ամբողջովին վրա հարձակեցան և սպաննեցին զիս։

Գութ. — Այսպես պետք էր ըլլալ: Այո՛։ Դուք ալ ինձի մտիկ ըրեք այժմ, դուք որ կրոնքին եթե ոչ ամբողջությունն գեթ մեծամասնությունն կը կազմեր, թեև խոսք հասկցող մասն անդին է, բայց վնաս չունի, որովհետև ըստ Սարհանադրության՝ մեծամասնությունն վերադասելի է փոքրամասնության, այսինքն խոսք չհասկցող ութը հոգի խոսք հասկցող երկու հոգիեն նախապատիվ են։ Տյարք իմ կոտորակը մահվան, ձեր տեղեկություններեն սա ճշմարտությունն քաղեցի, թե ձեր ժողովրդյան ուսյալ՝ ինչպես նաև անուս մասին մեջ կրոնքն ներքին համոզում մը չէ, այլ պարզապես վաճառսկանություն. այսինքն նա կը հարի այն կրոնքին, որ շահավոր կը թվի իրեն և զոր կը թողու, եթե շահավորագույնը գտնե, թեև ամեն կրոնափոխ ներքին համոզմամբ մեկ կրոնքեն մյուսը գաղթել կը ձևանա։ Բայց ով թուլացուր և ուծացուր այդ ժողովուրդն կրոնասիրութենե։ Դուք։

8/10 Կրոնք. — Մե՞նք։

Գութ. — Այո՛, ո՞ւր է այժմ այն ժպիտն, որ ձեր դեմքին վրա կը փայլեր, երբ խեղճ մարդոց քթեն բռնած կը խաղցնեիք զանոնք, ո՞ւր այն պսակներն, որովք անմիտներու խումբը ճակատդ կը բոլորեր, երբ կնոջ մոր տասը տարիներ անբարոյականության տղմին մեջ թաթավյալ էր՝ ամուսինն կը