Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հալածեիր և հրաման չէիր տար անոր վերստին կարգվելու, մինչդեռ անբարոյականության օվկիանոսին մեջ լողացող կրոնավորի մը թույլ կուտայիր զքեզ քարոզելու։

8/10 Կրոնք. — Մե՞նք։

Գութ. — Երբ աղքատ ննջեցեալները թաղելու կը դժկամակեիր, մինչև որ անոնց ճանապարհի ծախքը կանխավ չստանայիր և մյուս կողմե սիրահոժար կամոք կը թաղեիր հարուստներն քանի մանգամներ, երբ փորդ պարարելու և քսակդ գիրցնելու համար հարուստներն կը շողոմեիր և թույլ կուտայիր անոնց՝ ինչ որ կարգիլեիր աղքատներուն, երբ առաջնորդություններն ու վանահայրություններն աճուրդով ի վաճառ կը հանեիր և տգիտագունին կը հանձնեիր զանոնք, երբ պաշտպաններուդ՝ որ հարուստ չէին՝ բերանը կը խփեիր և հալածանք կը հարուցանեիր անոնց դեմ, հալածանք՝ ղոր սուրբ կը կոչէիր. երբ հառաչանաց ու ողբոց ձայներ կը լսեիր, որք հաց կաղաղակեին և դու սեղանին առջև անցած՝ կես ոչխար կուլ կուտայիր հին գինիով, մերկ ենք կը պոռային և դու շքեղ ու փառավոր հագուստներու մեջ փաթտված ու ծրարված Ամերիկայի լուրեր կը կարդայիր, բանտն ենք, կը հառաչեին, և դու հոյակապ տան մը մեջ օրիորդներու հետ թուղթ կը խաղայիր, և ինչ որ զարմանալի է. կամ բնավ զարմանալի չէ, սիրաբանություն կընեիր, ո կրոնք, կամ մեծամասնություն կրոնքի։

8/10 Կրոնք. — Ի՞նչ կը լսեմ... ձունը գլխուս...

Գութ. — Գայլեր կը մտնեին հոտիդ մեջ և ոչխարներդ կը փարատեին, և դու անտարբեր աչոք կը դիտեիր գառնուկներուդ արյան մեջ խայտալն, ու կըսեիր. «Այդ քաղաքին կլիման վնասակար է. առողջությանս»։ Ծեծ մալ ես քաշե՞մ քեզի։

8/10 Կրոնք. — Պատասխանատու չեմ այն անհոգության և անտարբերության, որ ներկայացուցչացս ոմանց կողմե ցույց կը տրվին. սեր, գթություն և եղբայրություն քարոզած եմ միշտ։

Գութ. — Ներկայացուցիչներդ զո՞վ կը ներկայացնեն ուրեմն եթե ոչ զքեզ։