Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արժանիք. — Ո՛չ, երիցս ոչ։ Կը խնդրեմ, ալ խոսիլ մի տար ինձի, որովհետև ասոնց հիշատակն իսկ առողջությանս վնասակար է։

Անկեղծություն. — Գեղեցկությունն, դրամն, շաղակրատությունն և տգիտությունն ճաթեցուցած են զձեզ։

Արժանիք. — Այո՛։

Անկեղծություն. — Ձերբակալվեցա՞ն գոնե։

Արժանիք. — Եթե ես չհաջողեցա ձերբակալել զանոնք, ուրիշ մ՝ալ չպիտի կրնա հաջողիլ։

Անկեղծություն. — Ելնենք պտըտինք քիչ մը, ձեզի ներկայացնեմ Խիղճը, Գութը, Ճշմարտությունն և մեր ուրիշ ընկերները։

Արժանիք. — Երթանք։

Անկեղծություն. — Ուրիշ ուղևոր չկա՞ մոտերս հոս գալու:

Արժանիք. — Կարծեմ Ամոթը կը հասնի մեկ ամիսեն։

Անկեղծություն. — Ամոթը հո՞ն է տակավին։

Արժանիք. — Այո՛։

Անկեղծություն. — Սխալ ըլլալու է։ Երթանք։