Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂ

Հակոր Պարոնյանի Հարուստ ու բազմաբովանդակ ժառանգության մեջ, որպես այլաբանական ստեղծագործություն, ուրույն տեղ է գրավում «Ծիծաղը», որի վերծանումը կապված է մեծ դժվարությունների հետ։

Դեռևս 1891 թվականին, Պարոնյանի մահից անմիջապես հետո, Հ. Ասատուրը նախաձեռնեց անմահ երգիծաբանի ժառանգության գնահատմանը։ Այս առթիվ նա փորձեց վերծանել «Ծիծաղը», և խնդրեց հեղինակի գրական գործունեության հետ սերտորեն առնչվող, նրա քրոջ որդի, Մ. Սանդալճյանի օգնությունը։ Պատասխանը սակայն բացասական էր.

«Ծիծաղներու այլաբանությանց և ակնարկությանց մասին ոչինչ կրնամ ըսել ձեզ։ Ցավալի է արդարև որ այս մասին ոևէ հարցում մուղղած չըլլամ Պարոնյանի»[1]։

Այսպիսով, թե՛ Ասատուրի և թե Սանդալճյանի համար «Ծիծաղի» այլաբանական կերպարներն ու մտքերը ընդհանուր առմամբ անվերծանելի էին։

«Ծիծաղը» ինքնատիպ ստեղծագործություն է և նրա վերծանումը, առավել քան հեղինակի մյուս երկերինը, բարդ է։ Հարկադրված համիդյան Թուրքիայի խստություններից, Պարոնյանը հանդես եկավ այլաբանություններով։ Նրա երգիծանքի առանցքը կարծեք թե այլևս մարդկային հասարակական միջավայրը չէր, այլ կենդանական աշխարհը, որն ըստ էության իրական կյանքի խտացած, անկաշկանդ անդրադարձումն էր իր առօրյայով, պայքարով ու հակասություններով: Վերծանել «Ծիծաղը», պարզել նրա հերոսներից յուրաքանչյուրի (մեղու, ուղտ, գայլ, արջ, փիղ» աղվես, արծիվ, և ուրիշներ) պատմական դեմքը, գործունեության հասարակական, թե անձնական դրդապատճառները և կամ փաստերով հաստատել այլաբանությունների ուղղակի իմաստը՝ խիստ դժվար է, երբեմն նույնիսկ անհնարին։ Բացի այս. միշտ չէ, որ նույն կենդանիները (գայլ, աղվես, արջ և այլն) մարմնավորում են նույն անձնավորությունները։ «Ծիծաղը» զանազան հոդվածների հավաքածու է. հաճախ հոդվածների փոփոխման հետ, փոխվում են և գործող անձինք՝ այսինքն, կենդանիները. օրինակ, մի դեպքում գայլը փոխա—

  1. Գրականության և արվեստի թանգարան, Հ. Պարոնյանի ֆոնդ։