Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարգմանիչ Կապատան Մարտոնը հունգար հասարակությանը ներկայացրեց «Ծիծաղի» մի զգայի բաժինը՝ կազմված հետևյալ գլուխներից՝

1. Աստրեա և Ծիծաղ
2. Նկատողություն
3. Կերբերոս և Ծիծաղ
4. Փայտյա մարդն և ղեկը
5. Մուկերու հոգաբարձությունն
6. Վահանաձուկին երեսփոխանությունը
7. Բուն ու Կապիկն
8. Թռչուններուն սուգը
9. Դիմակները
10. Վեց անգամ մեռնող մարդը
11. Յուրաքանչյուր ոք իր կոչումն ունի
12. Մահ և Ծիծաղ
13. Մուրացկանության պատճառները
14. Արձան ի պատիվ Արամազգա
15. Ֆիլոկսերայի խնդիրը
16. Ծիծաղ և Բարոյական
17. Կենդանիներու մեկ կարևոր նիստը
18. Կերբերոս և Ծիծաղ
19. Եզն ու կապիկը
20. Հագուստին կարևորությունը

«Ծիծաղի» տեքստի պատրաստման համար հիմք ենք ընդունել Պարտիզպանյանի հրատարակությունը։


ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՄԱՄԼՈԻՅՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԱՐԾԻՔՆ

1 Հանձին առյուծի Պարոնյանը նկատի է ունեցել Ներսես Վարժապետյանին, որը 1874—1884 թթ. Պատրիարք էր Պոլսում և բազմաթիվ հրաժարականներ է ներկայացրել պատրիարքական աթոռից ազատվելու համար և սակայն դիմումները մնացել են միշտ անհետևանք։

2 Նախագահական աթոռը Պոլսի հայոց պատրիարքական աթոռն է։

3 Պատրիարքության թեկնածու եպիսկոպոսներ։

4 Ակնարկում է «Մասիսի» խմբագիր Կարապետ Ութուճյանին։

5 Նկատի ունի Խորեն Նար-Պեյին։

6 Ակնարկում է Կարապետ Փանոսյանին՝ հրապարակախոս, խմբագիր «Մյունատիի էրճիաս» և «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթերի։

7 Պատրիարքության թեկնածու եպիսկոպոս։

8 Ծաղրված է «Փունջի» խմբագիր Համբարձում Ալաճաճյանը։