Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


9 Այսպես է Պարոնյանը ազգային երեսփոխանական ժողովը՝ աշխարհականներից ու եկեղեցականներից կազմված լինելու համար։

10 Պատրիարքության թեկնածու եպիսկոպոս:

11 Այսպես է անվանում Պարոնյանը Մկրտիչ Խրիմյանին, նկատի ունենալով նրա հրատարակած թերթի անունը՝ «Արծվի Վասպուրականի»:

12 Ակնարկը վերաբերում Է Խ. Նար-Պեյին, որը մամուլում տպագրեց հատվածներ «Իլիականից» կատարած իր թարգմանությունից։ Պարոնյանն այլ առիթներով ևս անդրադարձել է նույն թարգմանությանը երգիծական հետևյալ տողերով.

«Խորեն եպիսկոպոս՝ որ հունարեն չգիտեր, հույն բնագրե Հոմերոսի Իղիականն հայերենի կը թարգմանե աշխարհաբար լեզվով... յուր առջև ունենալով Իղիականին հայերեն թարգմանությունն հայր Արսեն Բագրատունո և ի ձեռին ունենալով հիշյալ գործին ֆրանսերեն թարգմանությունը» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Ծիծաղներ»)։

13 Հեղինակի ակնարկը վերաբերում Է իր «Թատրոն» հանդեսին, որի հրատարակությունը շարունակ խափանվում էր գրաքննական մարմինների կողմից և այս հանգամանքից դրդված Է, որ գրում է՝ «...իսկ թութակին հանդեսին բաժանորդ գրվելն մահացու մեղք»։

14 «Ինքնօգնություն» — Սամուել Սմայլսի գիրքը. հայերեն առաջին անգամ լույս տեսավ 1874 թվականին՝ Ս. Էթմեքճյանի թարգմանությամբ։

15 Ակնարկում է Միացյալ ընկերության կազմակերպած պարահանդեսները, որոնցից գոյացած եկամուտը հատկացվում էր գավառների հայությանը՝ կրթական նպատակների համար։


ՄԵՂՈՒԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

1 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքն», ձանոթ. № 4։

2 «Մեղու» — Ակնարկում է «Մեղու Հայաստանին», որը լույս էր տեսնում Թիֆլիսում 1858—1886 թվականներին՝ նախ քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, հետո օրաթերթ, խմբագիրը՝ սկզբում Ատ. ք. Մանդինյանց, իսկ 1863 թվականից՝ Պետրոս Սիմոնյան։

«Մեղու Հայաստանիի» քսանհինգամյակը (Պարոնյանը դիտավորյալ տարին փոխարինել է ամսով), լրացավ 1883 թվականին, այն ժամանակ, երբ Պարոնյանը հրատարակում էր իր «Ծիծաղը»։


ՏԻՐՈՋ ԶԲՈՍԱՐԱՆԸ

1 Ակնարկում է բողոքական քարոզիչներեն և նրանց հիմնած ժողովարանները։


ԿԵՐԲԵՐՈՍ ԵՎ ԾԻԾԱՂ

1 Ծիծաղը մարմնավորում է Պարոնյանի անկաշառ, սկզբունքային ու համարձակ երգիծանքը, քննադատական սուը միտքն ու դիտողությունները,