Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չնայած հեղինակը ծանոթության մեջ ներկայացնում է նրան իբրև «գործույս հեղինակին շունը»:

2 Ըստ հունական դիցաբանութեան Կերբերոսը դժոխքի երեք գլխանի շունն էր։

3 «Պղուտոն» — Պլուտոն. ըստ հունական դիցաբանութեան ստորերկրյա արքայութեան՝ մեռած հոգիների աստվածը։ Սկզբնական շրջանում Պլուտոնը մարմնացումն էր ստորերկրյա խավարի, հետագայում՝ մարդկանց հարստություն պարգևողի, այստեղից է և նրա անունը Plutos, որը հունարեն նշանակում է հարստություն։

4 Այսինքն՝ դժոխքի։

5 Այստեղ «Մեղուն» մարմնավորում է Հ. Սվաճյանը։

6 Այսինքն՝ դժոխքի դռները։

7 Ըստ հունական ավանդության, Աքիլլեսը ծովերի աստվածուհի Թետիսի ու Պելեյի որդին էր՝ մարմնացումը ուժի, գեղեցկության ու քաջության. նա մասնակցեց Տրոյայի դեմ մղած մարտերին և սպանվեց Պարիսի նետից։

8 Ըստ հունական ավանդության Որփեոսը այն բանաստեղծն ու երգիչն էր, որի ձայնը կախարդում էր ո՛չ միայն մարդկանց և գազաններին, այլ նույնիսկ քարերին։

9 Համաձայն հունական դիցաբանության, Աթենասը պատերազմի աստվածուհին էր, մարմնացումը իմաստության. նա Զևսի դուստրն էր և ծնվեց նրա ճակատից։

10 Հանձին «ընկերների» ակնարկում է Պոլսի ժամանակակից թերթերի խմբագիրներին։

11 Այսինքն՝ ազդային երեսփոխանական ժողովի պատգամավորության թեկնածուներ։

12 Նկատի ունի հարուստներին։

13 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքը», ծանոթ. № 4։

14 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքը», ծանոթ. № 8։

15 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքը», ծանոթ. № 6։

16 Ակնարկում է իր թերթերի դադարումը։


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈԻՐ ՈՔ ԻՐ ԿՈՉՈՒՄՆ ՈՒՆԻ

1 Ծաղրված է Հ. Ալաճաճյանի «Փունջը», նկատի ունենալով երկուսի փունջի և կաղամբի արտաքին հավաքական տեսքը: Փունջը վերափոխելով կաղամբի՝ Պարոնյանը ոչնչացնող հեգնանքի է ենթարկել թերթը ինչպես այստեղ, այլ առիթներով ևս։


ՄՐՋՅՈԻՆՆԵՐՈԻՆ ԲՈՂՈՔԱԳԻՐՆ

1 Սույն հոդվածը նվիրված է 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո վեց տերությունների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան և Իտալիա) ներկայացուցիչներիո կազմված Բեռ-