Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԻՄԱԿՆԵՐԸ

1 «Գոգցես իմն» — Ծաղրված է այս բառը շատ գործածող մեզ անհայտ ժամանակակիցներից մեկը:

2 Ծաղրում է Մ. Չերազի ստեղծած շինծու լեզուն, որի քերականությունը լույս տեսավ Չերազի «Գրական փորձերի» մեջ 1872 և 1874 թվականներին:

3 Այսինքն՝ ֆրանսերեն դասագրքի հեղինակ՝ Օլենդորֆի մեթոդով։


ՄԵՂՈԻ ԵՎ ԳԵՈՐԳՈՍ

1 «Մեղու», «Մեղու Հայաստանի» (տե՛ս «Մեղուի հոբելյանը», ծանոթ. № 2)։

2 «Գեորգոս» — Qheorghos հունարեն նշանակում է երկրագործ, մշակ։ Հանձին Գեորգոսի հեղինակը նկատի է ունեցել Գ. Արծրունու «Մշակը», ծաղրել է «Մեղու Հայաստանիի» հոբելյանի առթիվ այդ երկու թերթերի միջև սկսված բանավեճը (տե՛ս «Մեղուի հոբելյանը»)։


ԾԻԾԱՂՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

1 Հանձին կապիկի ծաղրված է Խ. Նար-Պեյը. նա գրաբար թարգմանել էր Լամարտինի «Դաշնակը» կրոնական-լիրիկական բանաստեղծությունները և ինքն էլ հրատարակել էր լիրիկական բանաստեղծությունների մի ժողովածու «Վարդենիք» խորագրով։

2 «Սկոտոս» — ScotoS հունարեն նշանակում է խավար։ Պարոնյանը ծաղրել է Հ. ծ. վ. Դիմաքսյանը «Լույսը», նկատի ունենալով վերջինիս կրոնական բովանդակության և վերնագրի հակասությունը։


ԾԻԾԱՂ ԵՎ ՀԱՄԲԱՎ

1 «Համբավ» — Fimi, համաձայն հունական դիցաբանության այսպես է կոչվել աստվածների՝ հատկապես օլիմպիական խաղերի սուրհանդակը։

2 Ակնարկում է կրոնական ժողովը։

3 Այսինքն՝ ըստ հունական դիցաբանության Տիտան հսկայի և Գեյա աստվածուհու աղջիկը:


ՇԱՀՆՈԻՐ ԵՎ ԾԻԾԱՂ

1 «Շահնուր» — Մատթեոս Մամուրյանի ծածկանուններից։

2 «Քարոն» — Ըստ հունական դիցաբանության Քարոնը դժոխքի նավավարն էր. նա դժոխքի Ստիքս գետից փոխադրում էր մեռելների հոգին։