Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՀԱՆԱՁՈՒԿԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՈԻԹՅՈԻՆԸ

1 Հանձին Վահանաձուկի ներկայացված է Վահան վարդապետ Պարտիզակցին։

2 Ազգային երեսփոխանական ժողովի անդամ։

3 Ակնարկը վերաբերում է ազգային քաղաքական ժողովին։

4 Բաքոսական հանցանքը հարբեցությունն է, որովհետև ըստ հռոմեական դիցարանության Բաքոսը գինու և արգասաբերության աստվածն էր։

5 «Վագր, գայլ, աղվես, կատու, տզրուկ...» — Երեսփոխտնական ժողովի անդամներ։


ԲՈԻՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

1 Այսինքն՝ Պատրիարքին։

2 Այսինքն՝ ազգային երեսփոխանական ժողովին։


ԱՌՅՈԻԾՆ ԵՎ ԿՌՈՆՈՍՆ

1 Ըստ հունական դիցարանության, Կռոնոսը ժամանակի աստվածն էր։ Պարոնյանը հանձին Կռոնոսի նկատի է ունեցել ազգային ժողովի նախագահին։

2 Այսինքն՝ հայեցին (տե՛ս «Մրջյուններուն բողոքագիրն»)։

3 Տե՛ս «Անհաղթ, Աքիլլես և Ծիծաղ», ծանոթ. № 2։

4 Երուսաղեմի հայկական վանքը հեղինակը անվանում Է ճպուռների բույն, իսկ վանահայրերին՝ ճպուռներ (տե՛ս «Ճպուռն և Կապիկն»)։


ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՍՈՒԳԸ

1 Հոդվածը գրված է Գևորդ IV կաթողիկո՜սի մահվան առթիվ (1882) և նրա գործունեության դեմ ուղղված սուր երգիծանք է, մերկացում։ Հեղինակը կաթողիկոսի գործակիցներին ներկայացրել է իբրև. գիշատիչ թռչուններ, որոնք հոշոտում, հափշտակում էին վանքի ստացվածքը։ Անսահմանափակ արտոնություններից օգտվող Գևորգ 1-ի մերձավորագույն բարեկամ Վահրամ Մանկունին մարմնավորված է հանձին Շահենի, բարոյապես այլասերված մի հոգևորական, հռչակված հատկապես իր կաշառակերությամբ։

2 Հանձին Բազեի, ամենայն հավանականությամբ ծաղրված է Էջմիածնի միաբանության անդամ, Գևորգ IV-ի հավատարիմ արբանյակ Պետրոս եպիսկոպոս Վեհապետյանը։

3 «Ուրուր» — Գևորդ IV-ի մերձավորներից։

4 Սինոդը կրոնական ժողովն է. հեղինակը հանձին սինոդի նախա-