Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գահի նկատի է ունեցել կաթողիկոսին և ակնարկել է Գևորգ IV-ի մահը,

5 Այսինքն՝ հոգևոր աստիճաններ տալու համար կողոպտում էին մարդկանց։

6 Ակնարկում է Մ. Խրիմյանին։

7 «Փիլոտոկս» — Philotocos հունարեն նշանակում է փողասեր, այս անվամբ ծաղրված է Գևորգ IV-ի մահվանից հետո կաթողիկոսական թեկնածուներից մեզ անհայտ մեկին։


ՆԿԱՏՈՂՈւԹՅՈԻՆ

1 Այսինքն՝ ազգային ուսումնական խորհուրդ, որովհետև մատիք կրճատ ձևն է հունարեն matematike բառին, որը նշանակում է ուսողական։

2 «Իկոնոմոս» — Iconoms հունարեն նշանակում է տնտեսավար, տնտեսագետ, ակնարկը վերաբերում է տնտեսական խորհրդի անդամներից մեկին:


ԿԱՉԱՂԱԿ ԵՎ ԾԻԾԱՂ

1 Հանձին Կաչաղակի ծաղրված են երեսփոխանական ժողովի անդամները։

2 Այսինքն՝ ազգային երեսփոխանական ժողով։

3 Տե՛ս «Կենդանիներու մամլուքն հասարակաց կարծիքն», ծանոթ. N 1։

4 Անհայտ է թե ակնարկը ում է վերաբերում։

5 «Իկոնոմոս» — Տե՛ս «Նկատողություն», ծանոթ № 2։


ԲԱՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԸ

1 Լաֆոնտենի «Ճպուռն ու մրջյունը» առակի տողերից։

2 Լաֆոնտենի «Գորտ ու կով» առակը։

3 «Լաֆոնտենի «Կրիա և երկու բադեր» առակը։


ԾԻԾԱՂ ԵՎ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ

1 Ակնարկում է Խ. Նար-Պեյին։

2 Ակնարկում է էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարությանը»։


ՓՈԽԱԴԱՐՁ ՀԻԱՑՈՒՄՆԵՐ

1 «Պ. Լ... պ. Տ...» — Հեղինակի անուղղակի երգիծանքը վերաբերում է Գ. Օտյանին և Ե. Տեմիրճիպաշյանին, որոնք փոխադարձ գովասանքի արտահայտություններ են շռայլել միմյանց հասցեին՝ Տեմիրճիպաշյանի «Գրական և իմաստասիրական շարժում» ամսագրի 1883 թվականի առաջին ամիսների համարներում։