Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1 «Աղվես» — Նկատի ունի «Մասիսի» խմբագիր Կ. Ութուճյանին։

2 Նկատի ունի «Փունջի» խմբագիր Հ. Ալաճաճյանին։

3 Գայլ, կատու, ուղտ — Նկատի ունի այլ խմբագիրների։


ՊԱՏԻԺՆԵՐ

1 Ակնարկում է «Լույս» հանդեսը (տե՛ս «Ծիծաղն և Կապիկն», ծանոթ. № 2)։


ԱՍՏՐԵԱ ԵՎ ԾԻԾԱՂ

1 Ըստ հունական դիցարանոլթյան Աստրեան արդարության աստվածուհին էր, Զևսի աղջիկը։ Ոսկե դարում Աստրեան ապրում Էր մարդկանց մեջ, իսկ արույրի դարում աստվածներից ամենավերջինն էր, որ հեռացավ դեպի երկինք, ուր և փայլում էր իբրև Կույս համաստեղություն իր նժարներովն ու աստղազարդ թագովը։


ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՆԻՍՏԸ

1 Տե՛ս «Կաչաղակ և Ծիծաղ», ծանոթ. № 2։

2 Այսինքն՝ երեսփոխանական ժողովի բոլոր անդամները։

3 Կրետե կղզում պատրաստված օճառ։


ԶԲՈՍԱՆՔ

1 «Եվողե» — Էվողոս, էոլոս. ըստ հունական դիցարանության, էոլի կղզու հողմերի տիրակալը։

2 «Նոտոս» — Հարավային քամու անունը։

3 «Բորեաս» — Հյուսիսային քամու անունը։

4 «Եվրոս» — Արևելյան քամու անունը։

5 «Զեփյոտ» — Արևմտյան քամու անունը։

6 Ըստ հունական դիցարանոլթյան Արամազդ (Զևս) կարապի կերպարանքով է մերձեցել Լեդային։

7 Ըստ հունական դիցաբանության Մոմոսը ծաղրի ու պարսավանքի ոգին էր։

8 Համաձայն հունական դիցարանության, սկզբնական շրջանում Սիլենոսը համարվել է անտառների և աղբյուրների ոգին (դեմոն), իսկ հետագայում՝ սատիրների ավագագույնը, որը պատկերվել է ճաղատ տափակ քթով և հաստ մարմնով զվարճալի մի ծերունի։