Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9 Ըստ հունական դիցարանության, Հիպնոսը քնի աստվածն էր (հիպնոս — քուն)։

10 Համաձայն հունական դիցարանության, հավերժահարսերը բնության ստորադաս աստվածներն էին, բարերար ոգիներ:

11 Ըստ հայկական դիցարանության, Աստղիկը սիրո և գեղեցկության աստվածուհին էր։

12 Համաձայն հունական դիցարանության, Տերենթի թագավոր Ամփիտրիոնը ամուսնացել էր Ալկեմենեի հետ. այս ամուսնությունից ծնվում են երկվորյակներ։ Իֆիկլես՝ Ամփիտրիոնից, Հերակլես՝ Զեսից, որը Ալկեմենեին տիրացել էր Ամփիտրիոնի կերպարանքով, վերջինիս բացակայության ժամանակ:

13 Ակնարկում է Ե. Տեմիրճիպաշյանին (տե՛ս «Փիլոպիպղոս և Անթոս», ծանոթ. № 1)։

14 Ըստ հունական դիցարանության, Լեթեն դժոխքի գետերից էր, որի վրայով անցնող մեռելները խմելով նրա ջրից մոռանում էին անցյալը:

15 Եվքրոսինե, Աղլայիս, Թալիա. այսպես են կոչվել, համաձայն հունական դիցարանության, մարդկային կյանքին և բնությանը հրապույր ու գեղեցկություն պարգևող աստվածուհիները, որոնք Զևսի աղջիկներն էին, երեք շնորհալի քույրեր՝ Եվբրոսինե (ուրախություն), Թալիա (թարմություն, երիտասարդություն) և Ագլայ (պայծառություն)։


ԷՇՆ ԱՂԵՐՍԱԳԻՐ ԿԸ ՄԱՏՈԻՑԱՆԵ ԾԻԾԱՂԻՆ

1 Ակնարկում է առյուծի մորթի հագնող էշի հայտնի առակը։


ՄՈԻՐԱՑԿԱՆՈԻԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

1 Բելգիական գյուղի անուն, պատմական վայր, ուր 1815 թվականի հունիսի 18-ին Նապոլեոն 1-ը պարտության մատնվեց Վելլինգտոնի և Բլյուխերի անգլո-հունական ու ֆրանսիական զորքերի կողմից։

2 «Օրագիր» — «Օրագիր Կ. Պոլսո». քաղաքական ազգային և առևտրական լրագիր. լույս է տեսել 1869—1878 թվականներին Օ. Խոճասարյանի խմբագրությամբ։


ԾԻԾԱՂ ԵՎ ԿԵՐԲԵՐՈՍ

1 «Սկոտոս» — Տե՛ս «Ծիծաղն և Կապիկն», ծանոթ. № 2։

2 Հունական դիցաբանության մեջ Վարդամատն Արշալույսը արևածագի աստվածուհին էր. նա առավոտները լույսով էր ողողում տիեզերքը։ Սույն նկարագրությամբ ծաղրված է ժամանակակից բանաստեղծության վերամբարձ, անկենդան ու շինծու ոճը։