Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԱՐԱՆԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1884 թվականի հունվար, փետրվար, ապրիլ, մայիս, հունիս և սեպտեմբեր ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1 Անթոս — Antos հունարեն նշանակում է ծադիկ։ Ակնարկը վերաբերում է Զմյուռնիայում լույս տեսնող «Ծաղիկ» թերթի (1861 —1867) խմբագիր Գ. Չիլինկիրյանին, որը 1881—1882 թվականներին Պոլիս կատարած իր ճամփորգության նկարագրությունը նամակի ձևով հրատարակեց «Արևելյան մամուլում», իսկ առանձին գրքով՝ «Ուղևորություն ի Կ. Պոլիս», լույս տեսավ 1883 թվականին։


ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1884 թվականի փետրվար, ապրիլ, հունիս և 1887 թվականի օգոստոս ամիսներին, երկրորդ անգամ Պետ Հրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի «Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1836 թվականին։

1 «Ագահն» — Մոլիերի կատակերգությունը։

2 «Թարթյուֆ» — «Տարտյուֆ», Մոլիերի կատակերգությունը։

3 «Իպոպտոս» — Ipoptos հունարեն նշանակում է կասկածամիտ. գործածված է իբրև հատուկ անուն։

4 «Սթենոկարդ» — Stenocarde հունարեն նշանակում է նեղսիրտ, գործածված է իբրե հատուկ անուն։

5 «Փիլարգիրոս» — Phylargyros հունարեն նշանակում է փողասեր. գործածված է իբրև հատուկ անուն։


ԱՄԲՈՂՋ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒ, ½ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒ, ¼ ԵՎ 4/6

ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒ ԻՐԱՐԱՆՑՈԻՄՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1884 թվականի փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1 Ակնարկում է ազգային երեսփոխանական ժողովի անդամներին։

2Ակնարկը վերաբերում է 1884 թվականի կաթողիկոսական ընրություններին։

3 Այսինքն՝ եպիսկոպոսները։


ՔՈՒՐՄԵՐՈՒ ԺՈՂՈՎՆ, ԱՐԾԻՎՆ ԵՎ Հ... Ս...

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1884 թվականի մարտին, երկրորդ անգամ՝ Պետրհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին: