Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 «Ծիծաղ» — Տե՛ս «Կերբերոս և Ծիծաղ», ծանոթ. № 1:

2 «Խիկար» — Հ. Պարոնյանի 1884 —1888 թվականներին հրատարակած երգիծական հանդեսը։

3 Ակնարկը վերաբերում է Ներսես պատրիարք Վարժապետյանին. նրա դրդմամբ ժամանակավորապես դադարեց Պարոնյանի «Թատրոնի» հրատարակությունը։ Հիշյալ դեպքին Պարոնյանը անդրադարձել է տարբեր առիթներով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Ազգային ջոջեր», «Ներսես Վարժապետյան» և IV հտ. «Հոսհոսի ձեռատետրը», ծանոթ. № 2):

4 Կրթական նպատակներով՝ 1881 թվականին Պոլսում հիմնադրվեց «Միացյալ ընկերությունը» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III Հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Վալաթիա», ծանոթ. № 4)։

5 Սկյուտարի ճեմարան կամ վարժարան գոյություն է ունեցել անցյալ դարի երեսունական թվականներից (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սկյուտար Ենի Մահալե», ծանոթ. № 1)։

6 Նուպարյան կամ Նուպար—Շահնազարյան վարժարան. Կարապետ Շահնազարյանի կտակով և Նուպար փաշայի դրամական աջակցությամբ 1865 թվականին Պոլսում՝ Ներսես Վարժապետյանի կողմից հիմնադրված արական վարժարան։


ԾԻԾԱՂ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1887 թվականի հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հաւարում, 1936 թվականին։

1 Մոլիերի «Ակամա բժիշկը»։

2 Ակնարկում է Երուսաղեմի հայոց վանքի պարտքը։

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1887 թվականի փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։


ԺԱՄԱՆԱԿԻՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

Ներածություն

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», 1887 թվականի հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1 Այսինքն՝ մոռացության կմատնվես (տե՛ս «Զբոսանք», ծանոթ. № 14)։